Բարոյական հաղթանակը կապիտալիզացնելու ճանապարհին

31/10/2019 schedule23:18

Եվ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։ Սա, իհարկե, երկար սպասված իրադարձություն էր եւ ոգեւորությամբ ընդունվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ  Սփյուռքում, թեեւ շատերն են իրենք իրենց հարցնում՝ իսկ ի՞նչ կոնկրետ հետեւանքներ է ունենալու դա, եւ որո՞նք են լինելու հաջորդ քայլերը։ Սրանք բավականին բարդ հարցեր են, եւ հազիվ թե որեւէ մեկը կարողանա հստակ պատասխանել  դրանց, բայց արժե մի քանի դիտարկումներ ներկայացնել։

  1. ԱՄՆ կառավարությունը դեռեւս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հոկտեմբերի 29-ի քվեարկությունն ընդամենը հերթական (թեեւ չափազանց կարեւոր) քայլն էր այդ ճանապարհին։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդամենը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ համապատասխան քաղաքականություն իրականացնել։
  2. Կոնգրեսի այդ որոշումն ակնհայտորեն ոչ թե հայ-ամերիկյան, այլ թուրք-ամերիկյան հարաբերությունների դաշտում է եւ ավելի շատ պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված իրավիճակով, մինչդեռ մեզ համար առաջնայինը հայ-թուրքական հարաբերություններն են։ Հետեւաբար՝ մեզ համար Կոնգրեսի պատմական որոշումը, հսկայական բարոյական աջակցությունից զատ, կարեւոր է առաջին հերթին այն տեսանկյունից, թե ինչպես դա կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Իսկ այդ հարաբերությունները ներկայումս գործնականում թշնամական են, երկխոսության փորձերը՝ փակուղային վիճակում։ Մենք ձգտում ենք նորմալ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ նրանք նախապայմաններ են առաջ քաշում՝ հրաժարվել պահանջատիրությունից եւ զորքերը դուրս բերել «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։ Պարզ ասած, խնդիրը հետեւյալն է՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ ճնշումները (Կոնգրեսի որոշման տեսքով) կստիպե՞ն այդ երկրին հրաժարվել նախապայմաններից եւ չեզոք դիրք գրավել Հայաստանի նկատմամբ (ու բացել հայ-թուրքական սահմանը), թե ոչ։
  3. ԱՄՆ-ը միանշանակ շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ եւ հայ-թուրքական սահմանի բացմամբ, բայց դա անում է ոչ թե մեր նկատմամբ մարդասիրությունից դրդված, այլ հանուն սեփական շահերի, ու նպատակն էլ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումն է։ Ակնհայտ է, որ Հայաստանի համար թուրքական վտանգի՝ թեկուզ առերեւույթ չեզոքացումն ու շրջափակման վերացումը էապես կնվազեցնեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ու նաեւ դա է պատճառը, որ Ռուսաստանին ռազմավարական հեռանկարում ձեռնտու չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Ու քանի որ այս փուլում Թուրքիան եւ Ռուսաստանը տարածաշրջանային «իրադարձությունների բերումով» դաշնակիցներ են, եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նրանց շահերը համընկնում են, հազիվ թե ԱՄՆ Կոնգրեսի որոշումը Թուրքիային ստիպի փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
  4. Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնական նպատակն իսկապես ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց կրկնության բացառումն է, ապա կոնկրետ մեր դեպքում կան շատ ավելի արդյունավետ քայլեր։ Իսրայելն, օրինակ, «այլեւս երբեք» կարգախոսն իրականություն դարձրեց ոչ թե շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ աշխարհը ճանաչեց Հոլոքոսթը, այլ որովհետեւ կարողացավ ստեղծել հզոր պետություն՝ այնպիսի հզոր բանակով, որ նոր Հոլոքոսթը պարզապես բացառված է՝ անկախ նրանից, միջազգային հանրությունը թույլ կտա դա, թե ոչ։

Այսպես թե այնպես՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշումն իսկապես պատմական էր։ Ու մեզանից է կախված՝ կկարողանա՞նք «կապիտալիզացնել» դա ներկա աշխարհաքաղաքական իրադարձությունների խառնարանում, թե՞ այն ընդամենը կդառնա հերթական բարոյական հաղթանակը։

Տպել
1757 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը