Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ԲԿԳ-ում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը ողջունել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենի այցը մեր երկիր ու կարևորել ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի իրականացման ընթացքը: «Հայաստանի կառավարությունը կարևորում է անդամակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի սկզբունքները լիովին համահունչ են մեր կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ հաշվետվողականություն, թափանցիկություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Հետաքրքրված ենք շարունակելու մեր արդյունավետ գործընկերությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հետևողական առաջ է շարժվում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ճանապարհով, և կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել են այդ նպատակին ուղղված տարբեր ոլորտների՝ դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունները:

Սանջեյ Փրադանը նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ԲԿԳ-ում և նախաձեռնության 79 երկրների շրջանակում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: «Թավշյա հեղափոխությունը ոգեշնչման և հույսի մեծ ազդակ էր՝ տրված Հայաստանի քաղաքացիների կողմից և արտահայտում էր քաղաքացիների՝ երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը: Բաց կառավարումը կարող է իրապես խթանել Հայաստանի ժողովրդավարության հետագա հաջողությունները, և պատրաստ ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,- նշել է ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենը: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի այսօր կայացած հանդիպման արդյունքներից և ընդգծել, որ Հայաստանն օրինակելի է ԲԿԳ հանձնառությունների իրականացման հարցում, ինչը լավ հիմք է գործողությունների հաջորդ ծրագրում հանձնառությունների շրջանակի ընդլայնման համար: Անդրադառնալով հետագա համատեղ անելիքներին՝ Սանջեյ Փրադանն առաջարկություններ է ներկայացրել կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը միտված բարեփոխումների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել աջակցել դատական, հակակոռուպցիոն, տնտեսական բարեփոխումների, գնումների թափանցիկության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը խթանելու գործընթացում:

Հանդիպմանը մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում քննարկումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը կատարել է ԲԿԳ նախաձեռնության Հայաստանի գործողությունների 4-րդ ծրագրի շրջանակում ստանձնած հանձնառությունները, և ձևավորվել է ԲԿԳ-Հայաստան արդյունավետ համագործակցություն, որը կարևոր նշանակություն ունի մեր երկրում իրականացվող բարեփոխումների համար:

Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել ԲԿԳ գլխավոր գործադիր տնօրենին գնահատականի համար և ընդգծել՝ Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակելու բաց, հաշվետու, թափանցիկ կառավարմանը միտված գործունեությունը և կարևորում է այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԲԿԳ օժանդակությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԲԿԳ-Հայաստան գործողությունների հաջորդ ծրագրի վերաբերյալ:

Տպել
1284 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց