Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ

Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևային և  նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ  հայ-բուլղարական հարաբերությունների բազմաշերտ և հագեցած օրակարգը, դրանց զարգացման և ընդլայնման դինամիկան արդեն իսկ վկայում են համատեղ ջանքերով այն որակապես նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Նախարար Մնացականյանի խոսքով՝ հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունները հիմնված են պատմական, ավանդական, մշակութային ամուր կապերի վրա, և բազմակողմ հարթակներում վերջին շրջանում ունեցած շփումներին համալրելու եկած այս երկկողմ ձևաչափով այցը հերթական լավ հնարավորությունն է կրկին անդրադառնալու երկկողմ օրակարգի հարցերին, ուղենշելու դրա առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: 

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա արդյունավետ փոխգործակցության շուրջ, երկուստեք ընդգծվեց տնտեսական հարաբերությունների ընձեռած ներուժի և հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Նախարարները կարևորեցին Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների  ամրապնդմանն ու աշխուժացմանը:

Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական հարթակի դերը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել խորացմանը: 

ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային հարթակներում, հատկապես ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀ-ում առկա սերտ համագործակցության կապակցությամբ: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը և վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի ԱԳ նախարարին իր երկրի կողմից համաձայնագրի վավերացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, և բարձր գնահատեց այդ գործընթացի շրջանակներում Բուլղարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: ԱԳ նախարարները նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ:  

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: 

ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից: 

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները հանդիպումն ամփոփեցին համատեղ մամուլի ասուլիսով: 

Նույն օրը՝ առավոտյան, Եկատերինա Զախարիևան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տպել
304 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը