Կեղծված փաստաթղթեր, լիազորությունների չարաշահում. ԱԱԾ-ի բացահայտումը Արդարադատության նախարարությունում

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին էական վնասի պատճառմամբ և  ծանր հետևանքների առաջացմամբ:

Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, մասնավորապես, ստացվել են փաստական տվյալներ, որ ՀՀ կառավարության որոշումների համաձայն կառուցապատման աշխատանքներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մեկին թույլատրվել է իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված անշարժ գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, նույն շենքի երեք հարկերի կառուցապատման, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և Երևանի թիվ 47 դպրոցում վերանորոգման՝ ընդհանուր առմամբ շուրջ 870 միլիոն ՀՀ դրամի աշխատանքներ՝ դրա դիմաց կառուցապատողի սեփականությանը՝ Կենտրոն վարչական շրջանի հիշյալ անշարժ գույքի 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և առաջին հարկի տարածքների ու հողամասի բաժնային մասը հանձնելու, ինչպես նաև 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով նոր՝ 5-րդ հարկի և բարձր տանիքով ձեղնահարկի կառուցումը թույլատրելու պայմանով:

Գործընթացի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել և հաստատել են նշված աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքը տնտեսվարող սուբյեկտին փոխանցելու, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու, ինչպես նաև նույն հասցեում տեղակայված շինության 5-րդ հարկ և ձեղնահարկ կառուցելու թույլտվություն տալու համար:

Բացի այդ, նշված շինարարական աշխատանքների կատարման ընթացքում,  2013 թվականին,  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի կողմից կառուցապատումն իրականացնող ընկերության տնօրենին ներկայացվել է ապօրինի պահանջ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգականին պատկանող տան վերանորոգման համար շինանյութ տրամադրելու վերաբերյալ: Կատարելով ներկայացված պահանջը՝ նշված անձի կողմից տրամադրվել է 480.000 ՀՀ դրամ արժողության շինանյութ:

Նշված գործունեության հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն ապահովվել կառավարության որոշումների պահանջների կատարումը, այլև Հայաստանի Հանրապետությանը պատկանող, առանձնապես խոշոր  արժեք ունեցող անշարժ գույքն անիրավաչափ կերպով օտարվել է՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, 2011 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ պաշտոնատար անձանց կողմից խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով, ՀՀ արդարադատության նախարարությունում վարորդի հաստիք զբաղեցնող անձը, շարունակելով իրականացնել նշված գործառույթները, հրամանագրվել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք այլ ստորաբաժանումների հաստիքացուցակով նախատեսված պաշտոններին՝ չկատարելով համապատասխան պարտականությունները, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և պետական բյուջեից վճարվել է վարորդի աշխատավարձից շուրջ 1.841.000 ՀՀ դրամով ավելի բարձր վարձատրություն:

Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:

Տպել
8930 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել