Նոր հանգամանք ի հայտ գալու դեպքում կիրականացվեն բոլոր միջոցները. դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության զոհերի հարազատները վերջին օրերին հաճախ են հրապարակային կարծիք արտահայտում այդ դեպքերի առթիվ քննված քրեական գործը հեղափոխությունից հետո վերաբացելու անհրաժեշտության մասին: ՀՀ գլխավոր դատախազությունից հարցրինք՝ տուժողի իրավահաջորդներից կամ ներկայացուցիչներից գործը վերաբացելու վերաբերյալ դիմում ներկայացվե՞լ է, թե՞ ոչ:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք դատախազությունը սեփական նախաձեռնությամբ չի ուսումնասիրում գործի նյութերը:

«Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանցագործության փաստի կապակցությամբ քննված գործերով կայացվել են օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշումներ: Քրեական դատավարության օրենսդրությամբ նման պարագայում նոր վարույթ կարող է հարուցվել միայն նոր երեւան եկած հանգամանքի առկայության դեպքում: Այս պահին նման հանգամանքներ ՀՀ դատախազությանը հայտնի չեն եւ դատախազություն չեն ներկայացվել: Այդպիսիք ի հայտ գալու դեպքում կիրականացվեն դրանից բխող իրավական եւ դատավարական բոլոր անհրաժեշտ միջոցները»,- տեղեկացրին դատախազությունից:

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մի խումբ անձինք՝ Նաիրիի Հունանյանի ղեկավարությամբ մտել էին Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ կրակ բացել:

Ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը:

Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: 

Ահաբեկչությունը իրականացրած անձանց դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Դատավճիռը հրապարակեց Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը:

Ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչներից 6-ը՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման:

Տպել
337 դիտում

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել

Չարենցավանում վագոն-տնակ է այրվել. ԱԻՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն չի մեկնաբանում Նոր Հաճնում տեղի ունեցած ողբերգական դեպքը. միայն հիշեցնում է գազօգտագործման կանոնները

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը