Երևան
5 °C
Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի երեւանյան պրեմիերան: Առանն Արցախի հնագույն անունն է, որը նշանակել է բերրի այգի:
«Միստիկ երկիր Առան»-ի սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանի խոսքով՝ ֆիլմում Արցախն ավելի շատ հոգեւոր հայացքով է ներկայացված: Ըստ Գալստյանի` սա վերջին տարիներին Արցախի մասին նկարահանված ֆիլմերից բավականին տարբեր է, այն ավելի շատ ֆիլմ-էսսե է՝ Արցախ աշխարհի, այնտեղ ապրող մարդկանց կենսունակության մասին, նաեւ այն մասին, թե ինչպես են նրանք կառչած իրենց հողից ու ինչպես են գոյատեւում եւ այլն:
Ֆիլմի հերոսները արցախցի սովորական մարդիկ են՝ տաքսու վարորդ, ժենգյալով հաց թխող կին, երգչուհի, որը երգում է «Ղարաբաղի հորովել»-ը եւ այլն: «Սա մի փորձ է մոտենալ արցախցու կենսունակության գաղտնիքին: Քաղաքական իրականությունը որպես այդպիսին մենք չենք ներկայացնում, որովհետեւ դա այս ֆիլմի խնդրի շրջանակում չէ: Փորձել ենք տեսնել, թե իրերից այն կողմ ինչ կա, որովհետեւ փաստավավերագրական կինոն անշուշտ անդրադառնում է իրադարձություններին, փորձում վեր հանել պատմական ճշմարտությունը»,- ՀԺ-ի հետ զրույցում նկատեց սցենարի հեղինակը:
Գալստյանի խոսքով՝ Ֆիլմում կան պատմությունից վերցված որոշ դրվագներ, բայց նպատակը այդ պատմության ակադեմիական զննությունը չի եղել: Որոշ դրվագներ են մեջբերվել ցույց տալու այն ոգեղենը, որը կա այդ պատմության մեջ:
Առան-Արցախի պատմության մի քանի ուշագրավ դրվագներին անդրադառնալով՝ ֆիլմում արծարծվում են հետեւյալ հիմնահարցերը՝ ո՞րն է Արցախի տեղն ու դերն առհասարակ համաշխարհային պատմության ու քաղաքակրթության մեջ, ի՞նչ գլոբալ առաքելություն է վերապահված այս երկրին ու նրա մարդկանց, ո՞րն է արցախցիների բազմադարյա ազգային-ազատագրական պայքարի հոգեւոր իմաստը:
Սյուժեում դրամատուրգիական առումով ներկայացված է նաեւ Արցախում առկա օտար մշակութային հուշարձանների մասին պատմություն, որոնք շատ խնամքով եւ մեծ հոգածությամբ պահվում են մինչեւ օրս:
Ներկայացված են Արցախի հասարակ քաղաքացիներն իրենց կենցաղով ու նախասիրություններով: Անդրադարձ կա նաեւ լեզվին՝ արցախի բարբառին: «Բոլոր դրվագները միահյուսված են, այնտեղ մի հոգեւորականի կերպար կա, որը կարծես ուղեկից լինի այդ ամբողջ ճամփորդության: Նկարահանումներին իր խորհուրդներով եւ ներկայությամբ օգնել է Արցախի թեմի Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Փորձել ենք ցույց տալ, թե ինչ հոգեւոր առաքելություն ունի Արցախը համաշխարհային քաղաքակրթական տարածքում»,- նկատեց Լեւոն Գալստյանը:
Լեւոն Գալստյանի մասնակցությամբ սա երկրորդ ֆիլմն է արցախյան թեմայով, առաջինը՝ Արամ Շահբազյանի 2007 թվականին նկարահանված «Մի վախեցիր»-ն է եղել: «Այն բոլորովին ուրիշ պատմություն էր «Միստիկ երկիր Առան»-ը ավելի շատ հուզական առումով է ներկայացված, ավելի խորհրդանշական ու ավելի պոետիկ լեզվով»,-ասաց սցենարի հեղինակը: Նա նաեւ նշեց, որ ֆիլմի սցենարը գրելիս օգտվել է մի քանի պատմական աղբյուրներից, մասնավորապես՝ պատմաբաններ Լեոյի, Բագրատ Ուլուբաբյանի աշխատություններից եւ բոլոր այն հեղինակների, որոնք անդրադարձել են Արցախի պատմությանը: Ընդհանուր աշխատանքները տեւել են մեկ տարի:
«Միստիկ երկիր Առան»-ի արցախյան պրեմիերան եղել է մեկ ամիս առաջ: Սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը ստացված է համարում արցախյան պրեմիերան ու ասում. «Կարծես թե ընդունեցին»:
Ֆիլմի պրեմիերային ներկա են եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ֆիլմի հովանավոր՝ Արթուր Ջալալովը եւ այլ պետական այրեր:
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը
© 2024 Հայկական ժամանակ