Հայաստանի համար առանցքային է էներգետիկ անվտանգությունը, ինքնուրույնությունը. Պապիկյանը՝ ԵՄ դեսպանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորել է Անդրեա Վիկտորինին դեսպանի բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ձևավորվել են կայուն և շարունակաբար զարգացող հարաբերություններ, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ բարձրանալու են որակական նոր հարթություն:

Անդրեա Վիկտորինն իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը և վերահաստատել Եվրամիության՝ Հայաստանում տարածքային զարգացմանն ուղղված քայլերին տեխնիկական աջակցություն տրամադրելու և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները քննարկել են համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները կոշտ թափոնների կառավարման, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի ոլորտներում: Նախարարն ընդգծել է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության և ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների փոխլրացման անհրաժեշտությունը:

Սուրեն  Պապիկյանը նաև կարևորել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի համար առանցքային է էներգետիկ անվտանգությունը, ինքնուրույնությունը և այս ասպարեզում բալանասավորված անկախությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային հանգույցին, Կովկասյան էլեկտրահաղորդակցման ցանցում տարվող աշխատանքային հարցերի:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և գործադրել առավելագույն ջանքեր՝ ենթակառուցվածքների զարգացման արդյունավետ համագործակցություն ապահովելու համար:

Տպել
213 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 28 հոգուց բաղկացած պատվիրակությամբ մեկնում են Իտալիա

Վերջին անգամ Իտալիան 1 խաղում 9 գոլ է խփել 71 տարի առաջ

Դևիդ Բեքհեմն ու Միլի Բոբի Բրաունը ելույթ կունենան ՄԱԿ-ի գագաթնաժողովում, վաղը ՀՀ-ում և 50 երկրում գագաթնաժողովներ կլինեն

ԱԺ-ն ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմն իջեցնելու նախագիծը

Պարո՛ն Պետրոսյան, հիշո՞ւմ եք էն դրվագը, որ ասում ա՝ փիղը մտնում ա մրջյունների ռեստորան. ԱԺ նախագահը՝ Գեւորգ Պետրոսյանին

Արմեն Սարգսյանը Դոհայում հյուրընկալվել է Կատարում ՀՀ դեսպանատանը (տեսանյութ)

ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուն ՀՖՖ ղեկավարներին մեղադրում է դիրքը չարաշահելու մեջ. ՀՖՖ-ն հերքում է

Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

Ինչո՞ւ մինչ օրս դպրոցներում չեն ներդրվել «խոսող» դասագրքերը. ԿԳՄՍՆ պարզաբանում է պատճառը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

Ցույցը ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. Վրաստանի ՆԳՆ

Ռուսաստանում հայտնաբերվել է երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան (տեսանյութ)

Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ Ամերիկայի ձայն

Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

ԱյԴի Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը

Կիևում կայացել է Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը