Վերջին տարիներին ողբերգական նման ավարտով դեպք չենք ունեցել. ԱԻ նախարար

Հայաստանում վերջին տարիներին նման ողբերգական հանգուցալուծմամբ դեպքեր չէին գրանցվել: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին:

Հիշեցնենք, որ սարում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր ժամանած հրշեջներից մեկը տեղում զոհվել էր, մյուս հրշեջին այրվածքներով տեղափոխել էին նախ Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով՝ Երեւան:

Նախարարի խոսքով՝ թեպետ նման դեպքեր չէին եղել, սակայն բազմաթիվ խոշոր հրդեհների ժամանակ ունեցել են մտավախություն, որ հրշեջ կվնասվի, բայց սա, ըստ նախարարի, չպետք է նման ավարտ ունենար.«Նման դեպք չենք ունեցել, բայց մենք ավելի ծանր հրդեհներ ենք ունեցել, ու ինչ-որ տեղ նաեւ սպասել ենք, որ հնարավոր է նման հանգուցալուծում լինի: Շատ զարմանալի է ինձ համար, որ օրը  ցերեկով, այսպիսի պայմաններում, բաց տարածության վրա, այսպիսի դեպք է տեղի ունենում: Անզգուշություն է, թե ինչ է, ես չեմ կարող ասել, դա հետագան ցույց կտա, մենք կնայենք ու կուսումնասիրենք այս ամեն ինչը, օբյեկտիվ քննություն կլինի ու ամեն ինչ կհասկանանք»:

Ֆելիքս Ցոլակյանը դժվարացավ ասել, թե ինչով է պայմանավորված հրդեհների թվի ավելացումը: Մեր հարցին՝ արդյոք գործ ունենք անպատժելիության հետ, թե պատժամիջոցներն են թույլ, նախարարն ասաց. «Ամեն ինչի կարիք էլ կա: Մենք պետք է ամեն ինչի մասին փաստերով խոսենք, առանց փաստերի մենք չենք կարող առաջնորդվել»:

Տպել
1163 դիտում

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը. ոստիկանություն

Ինչու է Red Eagles-ը պահանջում ՀՖՖ գործկոմի հրաժարականը. ֆան-ակումբը քննադատում է, իսկ գործկոմը՝ հակադարձում

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր. ՊՆ

Վայքը նոր ոստիկանապետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նշանակում է կատարել

Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչիուսին

Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ոստիկանություն

Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Վկայի ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու. «Ֆլեշի Բարսեղի»-ի գործով դատախազ

Ներկայիս իշխանությունները ավելի, քան երբեւէ ունեն քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու. Նարեկ Համբարձումյան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. ԱԻՆ

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել. ՔԿ

ԱՄՆ կառավարությունը 2020թ.-ին կավելացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով

Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ. Լիլիթ Ալեքսանյան

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնին

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալները նորից պաշտոն կստանան. ՊՆ-ում վերահսկողության ծառայություն է ստեղծվում