Աշխատանքի տոնավաճառ Տնտեսագիտական համալսարանում. ուսանողները եկել էին իրենց մասնագիտությամբ աշխատանքի հետեւից

Երիտասարդների, շրջանավարտների եւ նույնիսկ դեռեւս ուսանողների համար «գործ չկա» արտահայտությունն այսօր արդիական չէր. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում առաջարկվող շատ գործ կար:

Բուհի բակում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որի գլխավոր նպատակը գործատուի եւ աշխատանք փնտրողների միջեւ ուղիղ կապ ստեղծելն էր: Մասնակիցները հնարավորություն էին ստացել տեղում մոտենալու եւ ընտրելու իրենց հետաքրքրող աշխատանքը:

Նախաձեռնության հեղինակը Տնտեսագիտական համալսարանն է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ: Միջոցառման իրականացմանը աջակցություն էր ցուցաբերել նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Տոնավաճառին մասնակցեցին առեւտրային բանկերի, վարկային եւ ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը: Մասնակիցները տեղում ծանոթանում էին թափուր պաշտոնների համար անհրաժեշտ պահանջներին, հետաքրքրելու դեպքում՝ գրանցվում, որպեսզի գործատուն կարողանա կապ հաստատել: Որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ բակում կարողացան անցկացնել հարցազրույցներ, որպեսզի համալրեն իրենց շարքերը:

«Մեզ համար կարեւոր է, որ մեր ուսանողները զբաղված լինեն եւ զբաղված լինեն իրենց մասնագիտությամբ»,- մեր զրույցում ընդգծեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ այսօր կրթություն-աշխատաշուկա կապն այնքան էլ սերտ չէ, այդ պատճառով կազմակերպվեց միջոցառումը: Այն ոչ ֆորմալ հարթակ է, որտեղ ուսանողներն անհատական շփումների միջոցով ներկայացան գործատուներին:

Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը, սա իրենց 14 աջակցման ծրագրերից մեկն է: Տարեկան կազմակերպվում է նման 10-11 ծրագիր՝ տարբեր մարզերում: Այս անգամ միջոցառումը յուրահատուկ էր, քանի որ ուղղված էր ուսանողությանը:

Տնտեսագիտական համալսարանում նման մեկ-երկու միջոցառում կազմակերպվել է մի քանի տարի առաջ, սակայն սա աննախադեպ էր՝ իր մասշտաբներով. ծրագրին մասնակցել է 50-ից ավելի գործատու, 11 առեւտրային բանկ, 5 ապահովագրական ընկերություն, 6 վարկային, 3 հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներ ներկայացնող 24 կազմակերպություն:

Աշխատանքի տոնավաճառում ներկայացված էին նաեւ «Էրազմուս»-ի ազգային, Երեւանում DAAD տեղեկատվական գրասենյակները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, ինչի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտերկրում ուսանելու հնարավորություններին:

Դիանա Գալոյանը նշեց, որ տոնավաճառում հիմնականում ներկայացված են իրենց համալսարանի ուղղվածությամբ մասնագիտություններ, սակայն այն բաց է բոլորի համար՝ այլ բուհերից ուսանողների, շրջանավարտների, նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչների:

Աշխատանքային պայմաններին չհամապատասխանելու դեպքում մասնակիցները հնարավորություն ունեցան պայմանավորվելու՝ կազմակերպություններում փորձաշրջան անցնելու համար:

Թե ինչքան է եղել մասնակիցների թիվը, եւ ովքեր են ի վերջո գտել աշխատանք, կպարզվի արվող վերլուծությունից հետո:

Գործ չգտնելու դեպքում հուսահատվել պետք չէ, ինչպես նշեց Արտակ Սիմոնյանը, աշխատանք կա, իսկ նման միջոցառումներ կանցկացվեն նաեւ նոյեմբերի վերջին՝ Երեւանում, Կոտայքի մարզի քաղաք Եղվարդում եւ այլուր:

                                                                        

 

 

 

Տպել
4446 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով