Տիգրան Ավինյանն ընդունել է Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Լի Հուեյին

Հոկտեմբերի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյին: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը վերհիշել է, որ ընդամենը երկու օր առաջ Լի Հուեյի հետ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում մասնակցում էին պանելային քննարկմանը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են  փոխադարձ հարգանքով և վստահությամբ: Նա հավելել է, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Հուեյը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հուսալի գործընկերներ են հանդիսանում և երկու երկրների շահավետ փոխգործակցությունը շարունակում է զարգանալ:

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այս առումով կարևորելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ առկա է զգալի ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լեռնամետալուրգիայի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հեռանկարներին:

Տիգրան Ավինյանը խոսել է իր գլխավորությամբ հայկական պատվիրակության Շանհայում անցկացվելիք Չինաստանի ներմուծման միջազգային երկրորդ ցուցահանդեսին հավանական մասնակցության մասին և շնորհակալություն հայտնել չինական կողմին ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական ընկերությունների ցուցաբերած աջակցության համար: Լի Հուեյը նշել է, որ Հայաստանից բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համար:

Զրուցակիցները քննարկել են նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ, Չինաստան-Եվրասիական միություն հարաբերությունները և դրանցում Հայաստանի ունեցած դերը, ինչպես նաև առանց մուտքի արտոնագրային ռեժիմին և զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելուն վերաբերող հարցեր:

Տպել
290 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում