ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

24/10/2019 schedule08:58

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուղերձ է հղել Միացյալ ազգերի կազմակերպության օրվա առթիվ, որը 1948 թ.-ից ի վեր նշվում է հոկտեմբերի 24-ին՝ նշանավորելով 1945-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրության տարեդարձը:

Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Ուղերձում նշված է. «ՄԱԿ-ի օրն ընդգծում է կազմակերպության՝ 74 տարի առաջ այս օրն ընդունված Կանոնադրության կայուն գաղափարախոսությունը։

Գլոբալ փոթորկալից իրադարձությունների պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրությունը շարունակում է մնալ մեր համընդհանուր բարոյական խարիսխը:

Ներկայիս գերարագ փոփոխություններին զուգընթաց ՄԱԿ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները:

Մենք աշխատում ենք արդար գլոբալիզացիայի և կլիմայի փոփոխության դեմ համարձակ գործողությունների համար։

Մենք խթանում ենք մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը և մերժում ենք ցանկացած տեսակի ատելություն:

Մենք հետամուտ ենք խաղաղության պահպանմանը՝ միաժամանակ ցուցաբերելով կենսական նշանակության օգնություն զինված հակամարտության մեջ հայտնված միլիոնավոր մարդկանց:

Ուժեղացնելով երկրներին տրվող աջակցությունը՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին դառնում է ավելի արձագանքող և ավելի հաշվետու։

Հաջորդ տարի լրանում է կազմակերպության 75-ամյակը: Այս ուղենշային պահը վճռական է միասին կերտելու մեր ապագան:

Կոչ եմ անում ձեզ միանալ այս հանձնառությանը:

Եկե՛ք միասին բարելավենք «մեր՝ ժողովուրդների» բարեկեցությունը:

Շնորհակալություն»։

Տպել
263 դիտում

Երեւանի կենտրոնում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

Գանձաքարում գազի թունավորումից ամուսիններ են մահացել

Երեւանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրեց 2008-ի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցման համար

Հանրայինում եմ արդեն 22 տարի եւ դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել. Անթառանյան

Մխիթարյանը խաղադաշտ մտավ ու 4 րոպե անց գոլ խփեց. նրա ցուցանիշները «Ռոմա» տեղափոխվելուց հետո

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվել է տուն. 61-ամյա բնակչուհին այրվածքներ է ստացել

«Հայփոստ» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումների եւ փաստաթղթեր կեղծելու համար

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցեր

Լոռիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Էջմիածին քաղաքում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը՝ լուսանկարներով

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշով Mercedes-ը

Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում բախվել են 3 մեքենաներ, տուժել է վարորդներից մեկը

Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի տարածաշրջանում գիշերը ձյուն է տեղացել

Երևանում «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ