Երևան
12 °C
Հայաստանում այս տարի կարմրուկ հիվանդության 7 դեպք է արձանագրվել: Ընթացիկ հոկտեմբերին վարակված 2 անձանցից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսը շարունակում է մնալ հոսպիտալացված:
Հիվանդության վարակման դեպքերից մեկը գրանցվել էր հոկտեմբերի 8-ին, օրեր անց տվյալ անձը հոսպիտալացվել էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Նա բժիշկներին հայտնել էր, որ փոքր տարիքում ստացել է կարմրուկի դեմ անհրաժեշտ պատվաստումները, սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ իրենք չեն կարողացել գտնել այդ խոսքն ապացուցող ոչ մի փաստաթուղթ, իսկ հիվանդության ընթացքը վկայել է այն մասին, որ վերջինս չի ստացել պատվաստումները: Տվյալ անձը հիվանդանոցում ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ այժմ դուրս է գրվել: Վերջինս սպասարկման ոլորտում է աշխատել, շատ մարդկանց հետ շփվել: Ինչպես նշեց Սահակյանը, պետք է սպասեն մինչեւ հոկտեմբերի 28-ը, որպեսզի վերջնական համոզվեն, որ նրա հետ շփված մարդկանցից ոչ ոք չի վարակվել: Ժամականակ դեռ կա, գաղտնի շրջանը դեռեւս չի ավարտվել:
Այս դեպքից շաբաթներ անց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնեց, որ Հայաստանում հոկտեմբերի 21-ին կարմրուկի հերթական դեպքն է եղել: Այս անգամ հիվանդը Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնությունից: Նրան տեղափոխել էին «Արաբկիր» Բժշկական համալիր, այնուհետեւ լաբորատոր հետազոտությունից հետո՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Գայանե Սահակյանի խոսքով՝ այժմ Հայաստանում կարմրուկ հիվանդությամբ միայն վերջին վարակվողն է հոսպիտալացված: Հիվանդը 1.5 տարեկան հայ երեխա է, որը բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում եւ ժամանակին չի ստացել անհրաժեշտ պատվաստումները, փոքրիկը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ին:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանում այս վարակիչ հիվանդության դեպքերը հիմնականում բերվում են Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից:
Հարբուխ, քթահոսություն, աչքի բորբոքում, 4-5 օր հետո ցան, որը սկսվում է դեմքից՝ տարածվելով ամբողջ մարմնի վրա, բարձր ջերմություն, մարմնի ընդհանուր թուլություն, ջարդվածության զգացում: Սրանք վարակիչ հիվանդությանը բնորոշ առաջին ախտանշաններն են:
Կարմրուկը խիստ վարակիչ է այն մարդկանց համար, ովքեր հիվանդության դեմ պատվաստված չեն: Նույնիսկ գտնվելով մի սենյակում, որտեղ որոշ ժամանակ առաջ եղել է վարակված անձը՝ հիվանդանալու հավանականությունը մեծ է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ հիվանդության գաղտնի շրջանը տեւում է հիմնականում 7-10-ը օր, քիչ դեպքերում՝ մինչեւ 21: Եթե անձը պատվաստված չէ եւ նախկինում չի հիվանդացել, ռիսկը մեծանում է: Կարմրուկով հնարավոր է կյանքում մեկ անգամ վարակվել, քանի որ օրգանիզմում զարգանում է բնական իմունիտետ: Իհարկե կան եզակի դեպքեր, երբ հիվանդությունը կրկնվում է:
Վարակվելուց խուսափելու հիմնական միջոցը պատվաստվելն է:
«Առաջին անգամ երեխաներին հիվանդության դեմ պատվաստում են 12 ամսականում, այնուհետեւ՝ 6 տարեկանում, սովորաբար առաջին պատվաստումը մարդուն կարող է հիվանդությունից պաշտպանել 95-98 տոկոսով, երկրորդ պատվաստումից հետո անձը լիարժեք պաշտպանված է»,- իր խոսքում նշեց Սահակյանը՝ հավելելով, որ այդ դեպքում՝ տվյալ անձը հանգիստ կարող է ապրել:
Կարմրուկով վարակվում են հիմնականում մինչեւ 30-35 տարեկան հասակը, սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձը ցույց է տալիս, որ մեծահասակների մոտ եւս դեպքեր պատահում են: Նման վերջին դեպքը եղել է 2015 թվականին, երբ Հայաստանում վարակվել էր 56 տարեկան անձ:
Հիվանդությունը հազվադեպ կարող է օրգանիզմում լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ընդհուպ Էնցեֆալիտի (գլխուղեղի բորբոքում) առաջացման: Պատահում է, որ վիրուսը դուրս չի գալիս օրգանիզմից, մինչեւ 7 տարվա կտրվածքով կրկնվում է, որից հետո կարող են լինել նման բարդացումներ, հնարավոր է նույնիսկ տվյալ անձը հիշողության կորուստ ունենա: Մինչեւ 3 տարի է պահանջվում, որ օրգանիզմի պաշպանողական հատկությունները նորից զարգանան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT