«Ժողովուրդ»․ Առողջապահության նախարարը հայերենին վարժ չի տիրապետում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու։

«Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»–ի հետ զրույցում։ Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ՝ ճի՞շտ է, որ նրա ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի նրա դուր գա, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում և նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան եւ ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝ չնայած ԵՏՄ-ին...»։

Փաստորեն, Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում։

Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների՝ ռուսերենին գերազանց տիրապետելը»,- մասնավորապես, գրում է թերթը։

Տպել
2707 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ