Հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների. կստեղծվեն լաբորատոր հարթակներ, որտեղ դրանք կհղկվեն

Հայաստանում նախաձեռնում են ստեղծել լաբորատոր հարթակներ, որտեղ դերասանները կհղկեն իրենց մարմինը:

Այսուհետ պահանջված է լինելու այն դերասանը, որը տարբեր ժանրերում կատարելապես տիրապետում է իր մարմնին, դերասան, որը կարող է իրականացնել թե՛ մնջախաղի ռեժիսորի, թե՛ դրամատիկ թատրոնի եւ թե՛ երաժշտական թատրոնի բոլոր պահանջները: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Խզմալյանի խոսքով՝ թատրոններում այսօր ամենամեծ բացերից է մշակված մարմնի խնդիրը՝ էսթետիկ շարժման, հղկված ֆիզիկական ներկայության: Փոխնախարարի վստահեցմամբ՝ եթե չկա դերասանի էսթետիկական ներկայություն, ապա արվեստի մասին խոսելն ավելորդ է, ուստի խնդիր ունենք վերադարձնել մարմինը թատրոն:

«21-րդ դարը ունիվերսալ դերասանի դարաշրջան է: Այդ նպատակով մենք նախաձեռնել ենք «Սոմա» պլաստիկ հետազոտությունների թատրոնի լաբորատորիայի գաղափարը: Այս տարեվերջին արդեն հնարավորություն կունենանք տեսնելու մասնագետների պահանջները եւ ցույց տալ, թե արդյունքում ինչ ենք ուզում ունենալ: Հետո կմշակվի այդ ամենը, եւ մեր դրամատիկական թատրոնների դերասանները հերթով կանցնեն այդ ճանապարհը»,- ասաց Խզմալյանը:

Փոխնախարարը նկատեց, որ ունիվերսալ մարմին ստանալու աշխատանքներին զուգահեռ ուժեղացնելու են նաեւ թատրոնում խոսքի կշիռը: Ձեւավորվում է «Լոգոս լաբ» հարթակ, որտեղ կյանքից վերցված դրվագներ են մշակվելու. «Դա գործարանի պես մի ընթացք է, որտեղ մտնելով տվյալ նյութը, քննարկվելով հոգեբանների, դերասանների եւ ռեժիսորների հետ՝ վերամշակվելով նոր տրամադրվելու է թատրոնի ռեժիսորներին եւ կինոռեժիսորներին»:

Արտաքին տեսքի մասին փոխնախարարի այս հայտարարությունից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է լինելու այն դերասանների հետ, որոնք ստանդարտներին չեն համապատասխանում: Այսինքն՝ վտանգ կա՞, որ ի վերջո նրանք աշխատանքը կկորցնեն:

«Ամեն ինչ այս արեւի տակ իր տեղն ունի: Ես չեմ ասում, որ եթե մենք կատարելագործում ենք մարմինը, մարմնի խնդիր ունեցողներին գնդակահարելու ենք կամ աշխատանքից ազատելու, բայց կա մի տենդենց, որ այսօր առաջատար ռեժիսորները գլխավոր դերերում են ընդգրկում բալետի պարողներին: Խառակտերային դերասաններն ավելի կարեւորված են հոգեբանական թատրոնում, որն այսօր իր մայրամուտն է ապրում կամ փոխակերպվում է»,- ասաց նա:

Խզմալյանի վստահեցմամբ՝ ժամանակակից աշխարհում աննախադեպ հետաքրքրություն կա կատարյալ մարմնի հանդեպ, ունիվերսալ մարմնի, եւ եթե մենք ուզում ենք ընդգրկվել միջազգային թատերական շուկայում, բնութագրական դերասանները չեն կարող ունենալ այն առավելությունները, որը կարող են ունենալ ունիվերսալ դերասանները: «Եթե ուզում ենք ապահովել շուկան պրոդուկտով, ապա պիտի հասկանանք, թե շուկան ինչի կարիք ունի»,- եզրափակեց Արա Խզմալյանը:

Տպել
1260 դիտում

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավանում քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճներ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր

13 տարի առաջ. միայն մեկը` բարեփոխումներից

Ինչպես կինոյում. փողն ի՞նչ է, որ չունենամ

Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի հիման վրա Ոստիկանությունում ստուգումներ են սկսվել

Աճող ձնագնդի էֆեկտը. ՍԴ-ի որոշման հետեւանքներից մեկը

Կորած ակտիվիստի որոնումներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի. շարունակում են փնտրել

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

Գեղամա լեռներում կորած ակտիվիստ Գեղամ Օհանյանի որոնողական աշխատանքներին ուղղաթիռ է միացել

Գորիս-Կապան ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ. ճանապարհները բաց են եւ անցանելի

Այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է. պատգամավորը՝ անհետացած արշավականի մասին

Ամսվա վերջին Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա

Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը

Վթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է