Մետաքսի ճանապարհ, 1,5 մլրդ դոլար ծրագրերի փաթեթ. Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիքսին Չենին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով, որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու և արդիականացնելու գործում։

Շինքսին Չենը կարևորել է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված երկրի գործընկերության ռազմավարությունում արտացոլված առաջնայնությունների վրա։ Ռազմավարությունը ԱԶԲ կառավարող խորհրդի կողմից պետք է քննարկվի այս տարվա նոյեմբերին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհին նվիրված համաժողովի շրջանակներում, զրուցակիցները կարևորել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը։

Քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։

Տպել
1152 դիտում

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը. ոստիկանություն

Ինչու է Red Eagles-ը պահանջում ՀՖՖ գործկոմի հրաժարականը. ֆան-ակումբը քննադատում է, իսկ գործկոմը՝ հակադարձում

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր. ՊՆ

Վայքը նոր ոստիկանապետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նշանակում է կատարել

Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչիուսին

Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ոստիկանություն

Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Վկայի ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու. «Ֆլեշի Բարսեղի»-ի գործով դատախազ

Ներկայիս իշխանությունները ավելի, քան երբեւէ ունեն քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու. Նարեկ Համբարձումյան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. ԱԻՆ

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել. ՔԿ

ԱՄՆ կառավարությունը 2020թ.-ին կավելացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով