Լոռիում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6%-ով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018-ին

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել են ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը: Վերջինս առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի բոլոր իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընթացում մարզի դատախազության դրսևորած հետևողականությամբ։

Միայն 2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 70 քրեական գործ, որոնցից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 19 քրեական գործ՝ 21 անձի վերաբերյալ: Դա այն դեպքում, երբ ամբողջ 2018 թ. ընթացքում այդ ոլորտում հարուցվել է 61 քրեական գործ կամ այս տարվա 9 ամիսների համեմատ մոտ 13 տոկոսով պակաս: Իսկ դատարան էր ուղարկվել 8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, կամ այս տարվա 9 ամիսների համեմատ՝ մոտ 58 տոկոսով պակաս։  

Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 12 քրեական գործ՝ 12 անձի վերաբերյալ: Մինչդեռ ողջ 2018 թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ՝ 7 անձի վերաբերյալ կամ՝ 41.6 տոկոսով պակաս։

Անհրաժեշտ է նշել, որ ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի աճով, այլ դրա դեմ տարվող պայքարի համատեքստում նախորդ տարիների համեմատ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացմամբ: Դրան էապես նպաստել է նաև այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որն արտահայտվել է հատկապես ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և 2017 թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցության արդյունքում իրականացված համալիր միջոցառումների, առաջադրված նոր պահանջների, այդ թվում նաև ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբունքների կիրառման հանգամանքով։

Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում նաև բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված 39.5 մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 4.5 մլն ՀՀ դրամ գումարը, իսկ չվերականգնված գումարի մնացած մասով կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա։

Հարկ է  նշել նաև, որ հատկապես ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների պարագայում դատարան ուղարկված քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Վերջինս դրսևորվում է նրանով, որ դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

Տպել
2112 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց