Այս տարի արդեն 4-րդ անգամ քննչական մարմինները «Ժողովուրդ» օրաթերթից աղբյուրի բացահայտում են պահանջում. հայտարարություն

«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրությունը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

Այս տարվա մեջ արդեն 4-րդ դեպքն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր: Առաջին դեպքը այս տարվա մարտի 20-ին էր, երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից գրություն ստացավ այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով առանցքային վկաների՝ Ֆելիքս Թոխյանի, Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքների հրապարակումը անթույլատրելի է եւ պետք է դադարեցնել մյուս ցուցմունքների հրապարակումը, եթե դրանք ունենք: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը չկատարեց այդ հորդորը եւ շարունակեց հրապարակել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի եւ այլոց տված ցուցմունքները: Ինֆորմացիայի աղբյուրը չբացահայտեց նաեւ հարցաքննության ժամանակ:

Երկրորդ դեպքը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում արված վերանորոգումների թեմայի մասին հրապարակումն էր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում: Նա նորոգել էր` հանուն իր ընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են ստացել: Այս հրապարակումից հետո` հոկտեմբերի 8-ին, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Մ. Հակոբյանից ստացավ գրություն հետեւյալի մասին. «Քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով` խնդրում եմ տեղեկություններ տրամադրել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին «Ժողովուրդ» օրաթերթի հերթական համարում լույս տեսած «Նոր սկանդալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ» վերնագրով հոդվածի աղբյուրի մասին, տրամադրել նշված տեղեկությունները տրամադրած անձի կամ անձանց կենսագրական եւ կոնտակտային տվյալները...»: Բնականաբար, այս դեպքով եւս ինֆորմացիայի աղբյուրը չբացահայտվեց, ընդամենը պատասխան գրությամբ պարզաբանվեց, որ չի բացահայտվելու աղբյուրը:

Երրորդ դեպքը ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի գործած ինքնասպանության լուրի հրապարակումն էր, որը առաջինը ArmLur.am կայքը հաղորդեց՝ գրելով, թե մահվանից առաջ ինչից է դժգոհել Հայկ Հարությունյանը: ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Արմեն Իսկանդարյանը հարցաքննության հրավիրեց լրագրողին՝ պահանջելով աղբյուրի բացահայտում: Հարցաքննության ընթացքում էլ քննիչներին պարզաբանվեց, որ ոչ մի դեպքում աղբյուրը չի բացահայտվի:

Չորրորդ դեպքով գրությունը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ուր նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործով նախաքննության կատարումը ՀՔԾ քննիչներին: ՀՔԾ քննիչ Դ. Կոստանդյանը, քրգործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված, խնդրում է «հայտնել հոդվածը հրապարակած լրագրողի եւ տեսանյութը տրամադրած անձի տվյալները»: Նշենք, որ ArmLur.am-ի` օգոստոսի 29-ին հրապարակած բացառիկ տեսանյութը վերաբերում է «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած թաղային հեղինակության սպանությանը: Այս գրության պատասխանը արդեն որոշեցինք հրապարակավ տալ՝ քննիչ Կոստանդյանին հայտնելով, որ չենք պատրաստվում ինֆորմացիայի աղբյուրը բացել կամ հավելյալ ինֆորմացիա հաղորդել:  

Ու, ընդհանրապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին եւ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանին եւս մեկ ու, հուսանք, վերջին անգամ հիշեցնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»: «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր տեղեկությունները ձեռք է բերել օրենքով չարգելված եղանակով, եւ մեզ համար հանրային շահը գերակա է:

Բացի այդ, խմբագրությունը ինֆորմացիա տարածողն է, այլ ոչ թե հրապարակողը: Հիշեցնենք` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը, որը սահմանում է, թե ում է արգելված կամ թույլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը: «1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: 2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»։

Թվարկված կարգավիճակներից որեւէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը նշված որեւէ քրգործով կողմ չէ, հետեւաբար, ազատ է իր գործողություններում` հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ «ԶԼՄ մասին» օրենքը:

Մի՛ փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am լրատվական կայքը գործել եւ գործելու են էքսկլյուզիվ դաշտում ու հրապարակելու են այնպիսի փակ, անհասանելի տեղեկություններ, որ երբեմն համակարգերի ներսում են անտեղյակ դրանց մասին: Լրագրողական աղբյուրները մեզ համար անփոխարինելի արժեք են, չենք բացահայտի երբեք ոչ մի դեպքում, ու մի՛ փորձեք այսպես վախեցնել մեր աղբյուրներին: Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զբաղվե՛ք ձեր գործով:

Տպել
1827 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)