Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը այսօր մոտ 4 ժամ լսում էր ՀՀ վարչապետի խորհրդական, պատերազմի օրերին ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Կարապետյանին։

Նախքան նիստը սկսելը՝ Կարապետյանը լրագրողների հարցերին չպատասխանեց՝ պնդելով, որ դրանք պետք է ուղղեն հանձնաժողովին։ Միայն հարցին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր մեղավորությունը տեսնո՞ւմ է, Կարապետյանը պատասխանեց. «Ռազմական տեսակետից մեղավորությունը պարզելը նման հանձնաժողովի գործն է, դրա համար էլ այն ստեղծվել է»: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան լրագրողների այն հարցի, թե Կարապետյանի՝ պաշտոնից ազատվելը կապվա՞ծ է եղել պատերազմի հետ (պաշտոնից ազատվել է պատերազմից անմիջապես հետո), ասաց. «Մեր վերջին հարցերից մեկը դա է եղել, թե ինչու են իրեն ազատել և հետո նշանակել, որովհետև նույն մարդը, որն իրեն ազատել է, հետո նշանակել է, դա Սերժ Սարգսյանն է։ Կարապետյանը չգիտեր այդ պատասխանը, բայց հուշեց, ասաց՝ երբ կգան այլ պաշտոնյաներ, այդ հարցն անպայման իրենց տվեք, որովհետև իր համար էլ պարզ չէր թե՛ ազատումը, թե՛ նշանակումը»։

Բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման։ Այս մասին ասաց  Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ մեզ հայտնի եղե՞լ է, որ հարձակում է լինելու։ Միեւնույն ժամանակ Քոչարյանը վստահեցրեց, որ Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն աշխատել են, այլ հարց է, թե որն ինչքան է թերացել։

Հարցին՝ հարձակումն անակնկալ չի՞ եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Այդ հարցի պատասխանն ամբողջությամբ չեմ կարող տալ, բայց այս պահի դրությամբ տպավորություն է, որ հարձակման հետ կապված որոշակի օղակներ կարող էին լինել ավելի պատրաստված»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ դեռ հստակ չէ, թե Արշակ Կարապետյանից հետո ում են հրավիրելու հանձնաժողով, այսօր դեռ պետք է աշխատանքային քննարկում անեն, որոշեն։ Նրա խոսքով՝ հրավիրյալների ցանկը բավականին մեծ է, հնարավոր է առաջիկայում նույնիսկ Արցախից պաշտոնյայի կանչեն։ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ, ամեն դեպքում, արդեն պատրաստ են հաջորդ հրավիրյալին լսելու, բավականին արագ տեմպերով առաջ են գնում եւ տեղեկությունների ծավալը նույնիսկ ինքը չէր պատկերացնում։

Հարցին՝ պատերազմի ժամանակ թերացումներն առավելապես ներքեւի՞ օղակներում են եղել, Քոչարյանը միանշանակ պատասխանեց, որ ներքեւի օղակում հերոսապատումներ են եղել, այնտեղ մեր զինվորներն են, որոնց հանձնաժողովականներն արդեն իսկ հրավիրում են նիստերին․

«Մենք լսում ենք զինծառայողների, եւ նույնիսկ ամենակարծր տղաների համար շատ ծանր է լսել որոշ բաներ։ Բնականաբար, բոլորիս մոտ առաջանում է հարց՝ գուցե այս որոշումը այլ պիտի լիներ, գուցե այս բանն այլ կերպ պետք է արվեր։ Կգա պահ, որ կհրապարակենք զեկույցներ, գուցե էմոցիոնալ մասերը չենք ներառի, բայց կլինի աշխատանքային փաստաթուղթ, բոլոր զեկույցները հասցեատերեր են ունենալու»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ Ազգային ժողովում էլ կան Ապրիլյանին մասնակցած երիտասարդներ, նրանց էլ արդեն լսել են եւ հպարտանում են նրանց ինտելեկտով, նրանց խիզախությամբ, եւ նույն հպարտությամբ զարմանում նրանց անփորձության վրա։

Լրագրողները Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ այս ամիսների ուսումնասիրությունների արդյունքում պարզե՞լ են՝ միտումնավոր բաներ արվե՞լ են պատերազմի օրերին։ Հանձնաժողովի նախագահն ասաց. «Ինձ թույլ չեմ տա միտումների մասին խոսել, քանի փաստացի ապացույց չունեմ։ Սա այն թեման է, որտեղ առանց փաստարկված նյութի չի կարելի որեւէ շահարկման առարկա դարձնել որեւէ բան»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ապրիլյան պատերազմի թեման իր համար ավելի զգայուն է, քան Մարտի 1-ը, որի փաստահավաք խմբով է անցել ինքը․

«Ապրիլյանի թեման առչնվում է բոլորիս, ամեն մեկի երեխան կարող էր լիներ այնտեղ։ Ես մեր զինվորների արածը գնահատում եմ որպես հերոսապատում, իսկ թերացողները պետք է ստանան իրենց պատիժը»։

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ եթե 2016-ի ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող իրենց հանձնաժողովը չտեղավորվի սահմանված վեց ամիս ժամկետում, ապա հանձնաժողովի անդամները կխնդրեն մի քանի ամսով երկարաձգել գործունեության ժամկետը․

«Կներկայացնենք մեր արած աշխատանքը, ներկայացնելու արդեն իսկ շատ բան ունենք, կարեւորությունից ելնելով գուցե մեզ տան հնարավորությունը շարունակելու, բայց ամեն ինչ անում ենք, որպեսզի տեղավորվենք, չնայած՝ այսօրվա հանդիպումն էլ նոր հանգամանքներ է բացել, հարյուրավոր փաստաթղթեր դեռ պետք է ուսումնասիրենք»։

Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ունեցած զրույցից տեղեկացել է, որ իրենց աշխատանքը բարձրացրել է Գլխավոր շտաբի սպայակազմի աշխատանքային կուլտուրան․

«Մենք պահանջում ենք, իսկ իրենք ձգված են, սկզբից այլ ձեւ էին պատկերացնում, իսկ հիմա հասկանում են ամեն բան։ Շատ են շահարկում, թե հանձնաժողովականներն անփորձ են, բայց այստեղ այդ խնդիրը չկա, նույնիսկ մեր հանձաժողովի կին անդամը (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանին,-հեղ․) այնպիսի պրոֆեսիոնալ հարցեր է տալիս, որ զարմանում եմ, բայց պրոֆեսիոնալ հարցեր բոլորն են տալիս՝ անխտիր»։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ եթե մի հրավիրյալի համար նախատեսում են, օրինակ, 40 հարց, ապա նիստի ընթացքում հարցերը հասնում են նույնիսկ 200-ի։ Ընդ որում՝ նիստի ողջ ընթացքը ձայնագրվում է։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանը համապատասխան փուլում նույնպես հրավիրվելու է հանձնաժողով, եւ նրան տրվելու է ամենակարեւոր հարցը, իսկ թե որն է ամենակարեւոր հարցը, Անդրանիկ Քոչարյանը չմեկնաբանեց։ Հարցը կբարձրաձայնի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանին կլսեն հանձնաժողովում։

Ի դեպ, Քոչարյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանա գալ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող այս քննիչ հանձնաժողով։

«Ո՞նց կարելի է չարձագանքել մեր հրավերին։ Ապրիլյանը լուրջ ուսումասնրության տակ է։ Ուզում եք ասել՝ Սերժ Սարգսյանը պետք է փախչի Միքայել Հարությունյանի մո՞տ։ Ինչպե՞ս կարելի է ապրիլյան քննիչ հանձնաժողովին չարձագանքել, դա նշանակում է քաղաքական ինքնասպանություն, եթե իրենք քաղաքական հեռանկար տեսնում են իրենց կյանքում, բա այս հարցերի պատասխանն ո՞վ պետք է տա»,- ասաց նա՝ հիշատակելով նաեւ Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին եւ ասելով, թե նա ինչքա՞ն պետք է հիվանդանոցում օրգանները վիրահատի, մի օր ի վերջո պիտի դատարանում պատասխանի հարցերին։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մտադիր են հանձնաժողովի ամենակարեւոր նիստերից մեկը հրավիրել այն տարածքում, որը կրում է Ապրիլյան պատերազմում զոհված տղաներից մեկի անունը։ Իսկ թե ամենակարեւոր նիստը որն է լինելու, Քոչարյանը դեռ չգիտի։

Տպել
4999 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել