Պարոն Էրդողան, հիմար մի՛ եղեք. հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին (լուսանկար)

Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներից Թրիշ Ռեյգանը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը:

Ըստ նամակում նշված ամսաթվի՝ նամակը գրվել է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ «խաղաղության ակունք» գործողությունը սկսելու օրը, եւ պարունակում է սկանդալային ձեւակերպումներ:

Թրամփն իր նամակում Էրդողանին կոչ է արել հիմար չլինել եւ համառություն չանել.

«Հարգելի՛ նախագահ,

Եկեք լավ պայմանավորվածություն ձեռք բերենք: Դուք չեք ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող եմ անել այդ ուղղությամբ, ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր:

Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի՛ հիասթափեցրեք: Դուք կարող եք լավ համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մալզումը ցանկանում է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումներ անել, որոնք նախկինում երբեք չէր անի: Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով, պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի: Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը Ձեզ հավերժ որպես սատանա կհիշի: Ձեզանից մի երեւակայեք ուժեղ տղա: Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:

Ավելի ուշ Ձեզ կզանգեմ

Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»:

Նամակում հիշատակված Գեներալ Մալզումը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» կազմակերպության անդամ է և հայտնի է ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ունեցած մտերմությամբ:

Գեներալ Մալզում Քոբանի անունով Ֆերհաթ Աբդի Շահինը Թուրքիայի կողմից որոնվում է որպես խիստ վտանգավոր ահաբեկիչ:

Տպել
2534 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում