Անհրաժեշտության դեպքում հրապարակային կդիմեմ Վիտալի Բալասանյանին, եթե ասելիք ունենա․ Անդրանիկ Քոչարյան

Վիտալի Բալասանյանի ասուլիսներին շատ ուշադրություն մի դարձրեք, տպավորություն է՝ կարծես մեր երկրի կյանքը պտտվում է Բալասանյանի հնչեցրած անհեթեթ օրակարգի շուրջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսկերպ արձագանքեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Բալասանյանի վերջին հայտարարություններին։

Նշելով, որ Բալասանյանը խոսել էր նաեւ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով հրավիրվելու հավանականության մասին, Անդրանիկ Քոչարյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ նա պատերազմի ժամանակ որեւէ իրավասություն չէր կարող ունենալ, քանի որ զորացրված է եղել, հետեւաբար նրան հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն, ըստ էության, չկա։․

«Բոլորն են Ապրիլյանի ժամանակ գնացել առաջնագիծ՝ ինչ-որ ձեւ աջակցելու, բայց որեւէ մեկը դա հերոսապատման դրվագ չի դարձրել, իսկ Բալասանյանը պատմում է, թե՝ ասացի՝ հրետանին հանեք կրակեք, եւ այլն։ Այդպիսի բան չի կարող լինել. բանակից դուրս մարդը, նախկին զինվորականը չի կարող հրամաններ իջեցնել, դրանք էլ կատարվեն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Բալասանյանին քննիչ հանձնաժողով կանչելու անհրաժեշտություն գուցե տեսավ այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ լսեց նախկինում ընդդիմադիր հայտնի քաղաքական գործչի տեսակետը, ըստ որի՝ Բալասանյանին Ապրիլյանի հետ կապված պետք է տալ հերոսի երկրորդ կոչում․

«Ո՞ր հերոսության համար, եթե կապվում է Ապրիլյանի հետ, եթե հերոսապատում կա, եթե խնդիր է լուծվել, մենք կանչենք հանձնաժողով, բայց Բալասանյանն ասել է, որ չի պատրաստվում նույնիսկ իրավական հարթության մեջ գալ ՀՀ ԱԱԾ կամ ՀՔԾ՝ հարցերին պատասխանելու, որովհետեւ Արցախի քաղաքացի է։ Ես սա մի քիչ չեմ հասկանում»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ եթե անհրաժեշտ լինի, հրապարակային կդիմի Բալասանյանին, եւ եթե նա ասելիք ունենա, կասի, բայց ինքն այս պահին Բալասանյանին հարցեր չունի։

Անդրանիկ Քոչարյանը նաեւ հայտնեց, որ հանձնաժողովը հարցեր կտա Պաշտպանության բանակի ղեկավարությանը, եւ եթե պարզվի, որ Բալասանյանը, լինելով նախկին զինվորական, ինչ-որ հրամաններ է տվել պատերազմի ժամանակ, ապա կնշանակի՝ լուրջ խնդիրներ ենք ունեցել Պաշտպանության բանակի կառավարման մեջ։

Տպել
1088 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ