Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նպատակն ամենեւին էլ Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը չէ:

«Մենք չենք ուզում փլուզել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Նա ՆԱՏՕ-ի անդամ է, մենք ունենք կարեւոր ընդհանուր հետաքրքրություններ անվտանգության ոլորտում: Մեր նպատական է՝ կանխել Թուրքիայի այժմյան գործունեության հետագա շարունակությունը: Մենք աշխատում ենք այդ ամենը կանգնեցնելու ուղղությամբ»,-ասել է պետքարտուղարը Fox Business-ի հետ զրույցում:

Փոմփեոն նաեւ հավելել է, որ ինքն ու ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսոնը ծրագրում են ունենալ անձնական հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պետքարտուղարի խոսքերով, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարեւոր է համարում բարձր մակարդակում բանակցություններ ունենալը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություններ իրականացնելու պատճառով Թուրքիայի նկատմամաբ պատժամիջոցներ սահմանելու համար: Թրամփը նշել էր պատժամիջոցների լայն շրջանակ՝ ներառյալ ֆինանսական: Առայժմ  պատժամիջոցների ցանկում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության եւ էներգետիկայի նախարարությունները, ինչպես նաեւ հիշյալ նախարարությունների նախարարները, երկրում իշխող ուժի ներկայացուցիչներից մեկը:

Թուրքիայի վարչապետ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան անպայման կտա համարժեք պատասխաններ՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:

«Մենք տեսնում ենք, որ Թրամփը ներքաղաքական գործոնների ազդեցության տակ մերդ եմ քայլեր է ձեռնարկում: Ոչ մի պատժամիջոց ու սպառնալիք ընդունելի չէ մեզ համար: Մենք պատասխան քայլեր կձեռնարկենք այդ պատժամիջոցների դեմ եւ կտանք պատասխան հարված »,-ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով թուրքական պառլամենտում:

Ավելի ուշ թուրք-սիրիական հակամարտությանն անդրադարձել է հենց Թրամփը՝ խոսելով լրագրողների հետ: Նա անդրադարձել է Թուրքիայում տեղակայված ամերիկյան ավիաբազային՝ նշելով, որ այն չափազանց հզոր ավիաբազա է,որն առանձին դեպքերում կարող է ԱՄՆ-ին ապահովել շատ ցուցանիշներում: Թրամփը լրագրողներին ասել է, որ  ինքը երկյուղածություն չունի այնտեղ պահվող միջուկային զենքի համար:

Երեկվանից Դոնալդ Թրամփը 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, իր իսկ խոսքերով՝ բավական կոշտ քննարկում են ունեցել:

Թուրքիային քննադատելու եւ նրանց պատժելու կոչով է հանդես եկել նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն: Նա Twitter-ի և Facebook-ի իր էջերում կատարած գրառման մեջ կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին:

Այսօր հայտնի դարձավ, որ ի թիվս այլ երկրների, զենքի վաճառքի կասեցման մասին հայտարարություն է արել  Կանադան:

France24 հեռուստաալիքը՝ փոխանցելով Կանադայի արտգործնախարարության հայտարարությունը նշում է, որ կառավարության որոշմամբ այլևս արտոնագիր չի տրվի որևէ զինատեսակ Թուրքիային վաճառելու համար:

Թուրքիայի գործողությունները դատապարտող Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա: Այս միակողմանի գործողությունը կացնահարում է այդ տարածաշրջանի փխրուն կայունությունը, վատացնում է հումանիտար իրավիճակը, ինչպես նաև զրոյացնում է միջազգային կոալիցիայի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, որի անդամ է նաև Թուրքիան»:

Երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է արել նաև պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը:

Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ 2018-ին Թուրքիային 87 միլիոն կանադական դոլարի զինտեխնիկա է վաճառվել:

Ավելի վաղ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդերի դեմ նախաձեռնված «Խաղաղության ակունք» անվանումով ռազմագործողությունից ի վեր Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու որոշում են կայացրել Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Չեխիան, Ֆինլանդիան, Շվեդիան ու Հոլանդիան:

Տպել
1937 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից