Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Համալսարաններում պարտադիր կդասավանդվե՞ն հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները, թե՞ ոչ:

Վերջին շրջանում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների ու քննադատությունների առիթ են դարձել: Մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլեւս պարտադիր չլինի նշված առարկաների դասավանդումը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազում օգտատերեր գրեցին «դեմ» կամ «կողմ» մեկնաբանություններ: Սոցիալական հարթակից դուրս, թեմայի հետ կապված իր  մտահոգությունը հայտնեց նաեւ գրականագետ Դավիթ Գասպարյանը, ում կարծիքով՝ մեր ձեռքով փակում ենք մի ճանապարհ, որն անհրաժեշտ է ճիշտ, լիարժեք մասնագետ պատրաստելու համար:

«Հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունն այն առարկաներն են, որոնք կրում են ազգային հիշողություն, սերունդների կապը մեր պատմության վաղնջական ժամանակների հետ են ապահովում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց գրականագետը՝ հավելելով, որ կտրելով այս կապը՝ մեր մասնագետներին վերածում ենք նեղ մասնագետների, ոչ թե զարգացած:

Նրանք կարող են լավ մասնագետ լինել՝ քիմիկոս, ֆիզիկոս, սակայն գրականագետը վստահ է՝ ազգային հիշողություն չեն կրի իրենց մեջ:

Ոչ թե հայագիտական առարկաները պետք է հանել, այլ, հակառակը, ամեն ինչ անել, որ այս երեք առարկաների ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպվի: Այս մասին իր խոսքում նշեց Գասպարյանը: Նրա կարծիքով՝ մեր ժողովրդի մեջ օտարամոլությունն է տիրում: Գրականագետը Չարենցի տողերը հիշեց: Բանաստեղծն իր պոեմներից մեկում նկարագրել է, որ քամին ցրում է հայկական սերմը, որ չընկնի, չամրանա:

Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը եւս անհանգստացած է. վախենում է, որ նախագծի այս կետի ընդունումից հետո, այլ բացասական երեւույթներ կարող են դրան հետեւել եւ սկզբունքորեն դեմ է:

«Բազմաթիվ անիմաստ առարկաներ են անցնում, որ ուսանողներին ոչինչ չեն տալիս՝ հասարակագիտություն, քաղաքագիտություն եւ այլն, իսկ դուք ցանկանում եք 3 առարկա հանել, որոնք 3–ն էլ սկսվում են հայ բառով»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ավելացնելով, որ կարող են արաբերեն, պարսկերեն, չինարեն կամ այլ լեզուներ սովորել, սակայն կարեւորը հայերեն այբուբենն իմանալն է:

Եւս մեկ անգամ հիշեցրեց՝ պետական լեզուն հայերենն է, հայոց լեզու չանցնեն, ի՞նչ անցնեն: Որպես օրինակ՝ հարեւան Վրաստանի մասին ասաց՝ այնտեղ խորը հարգանք կա սեփական այբուբենի նկատմամբ, Տեր-Գուլանյանի կարծիքով՝ մեզ մոտ չկա, եւ մեղավորը մեր ժողովուրդն է:

Հրապարակախոսն անհանգստանում է, որ նախագծի այս կետի ընդունումից հետո կամաց-կամաց կարող ենք դառնալ դեմքը կորցրած ժողովուրդ:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նաեւ այլ խնդիրների է անդրադառնում: Կարծում է, որ շատ հարցեր կան, որոնք անհրաժեշտ են լուծել, օրինակ՝ այն, որ դպոցներում աշակերտները 12 տարի են սովորում, նրա խոսքով՝ 10 տարին ամբողջովին բավարար է, հատկապես 12-րդ դասարանում սովորող տղաները մի ոտքով դպրոցում են, մյուսով՝ զինկոմիսարիատում:

«Աշակերտների կյանքից 2 տարի գողանում ենք, առարկաներ կան, կարելի է ավելի խտացնել, սեղմել, ավելի արդյունավետ դարձնել»,- նշեց գրականագետը՝ ավելացնելով, որ նույն պատկերը համալսարանում է. 4 տարի սովորում են, հետո ուսում են ստանում մագիստրատուրայում, որտեղ նույն դասախոսներն են, իրենց նույն կոնսպեկտներով: Ավելի լավ կլիներ, 5 տարի սովորեին բակալավրիատում:

«Այդ ձեւը Հայաստանում չի արդարացվում»,- նշեց գրականագետը՝ անդրադառնալով եւս մեկ խնդրի. արեւմտահայերենի ուսուցմամբ դպրոց չունենք: Մեր հայրենակիցները գալիս են՝ իրենց հետ բերելով արեւմտահայ մշակույթ, լեզու, անհրաժեշտ է դպրոց ունենալ: Վերջինս նշեց, որ այս խնդիրը լուծելը մեծ դժվարություն չէ. ուսուցիչների խնդիր չի լինի, գրքերը եւս արեւմտահայերենի հնչունաբանությամբ հարմարեցնելը բարդ հարց չէ:

Հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները կհանվե՞ն բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդվող պարտադիր առարկաների ցանկում: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ընդգծեց.

«Անկեղծ ասած՝ բացարձակապես անիմաստ եմ համարում օրենքի նախագծի համատեքստում քննարկել բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» դասընթացների դասավանդման խնդիրը։ Դա բացառապես ինքնավար բուհերի, այդ բուհերում կրթական ծրագրեր մշակող եւ իրականացնող դասախոսների մասնագիտական քննարկման առարկա է, որը ենթակա չէ օրենսդրական կարգավորման»,- շեշտեց նախարարի խորհրդականը՝ հավելելով, որ կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունն օրենքով չի սահմանվում: «Օրինագիծը լայն հնարավորություններ է ստեղծում բուհերի համար՝ մասնագիտական անհրաժեշտությունից ելնելով՝ ազատորեն քննարկել եւ որոշել իրենց կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունը, այդ թվում՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» դասընթացների դասավանդմանն առնչվող խնդիրները»,-ընդգծեց նա:

Վերջնիս թեմայի հետ կապված նաեւ գրառում էր կատարել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ գրելով, որ այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում։ Այն թեժ քննարկումների առարկա էր դեռեւս նախորդ իշխանության ժամանակ շրջանառվող օրինագծի տարբերակում։ Նախարարի խորհրդականը գրառման մեջ երկու հանգամանք է առանձնացրել. ««Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» դասընթացների այն բովանդակությունը, որը ներկայումս ներառված է բակալավրիատում դասավանդվող առարկայական ծրագրերում, հանրակրթական ծրագրերի առարկա է։ Հանրակրթության չափորոշիչների ընթացող արդիականացման համատեքստում այս կարեւորագույն առարկաների դասավանդման մակարդակը շեշտակիորեն բարձրանում է»,- նշել է Կարաբեկյանը: Նաեւ ընդգծել է, որ բարձրագույն կրթության ծրագրերում ցանկացած առարկայի ներառումը պայմանավորված է կրթական ծրագրի նպատակով եւ վերջնարդյունքերով։ Այդ իմաստով, բարձրագույն կրթության ցանկացած կրթական ծրագրի մշակման ընթացքում կարող են ներառվել համապատասխան առարկաներ, որը, ակադեմիական հաստատությունների իրավասությունների շրջանակում է։

«Ակադեմիական ազատությունների մասին խոսելիս՝ չպետք է մոռանալ, որ դրանց գլխավոր բաղադրիչներից մեկը մասնագիտական մոտեցումների եւ մեթոդաբանության ընտրության ազատությունն է, եւ ցանկացած պարտադրանք՝ առավել եւս օրենքի մակարդակում, այդ հիմնարար ազատությունների անթույլատրելի սահմանափակում է»,- գրել է նախարարի խորհրդականը:

Թեմայի վերաբերյալ լայն քննարկումներին անդրադարձել է նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կոչ կանեմ լրատվամիջոցներին եւ հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների եւ սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»,- սոցցանցի իր էջում գրել է նա:

Տպել
3784 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց