Ոստիկանապետի պաշտոնակատարը 2018-ին 13 հազար դոլար եւ 100 հազար ռուբլի է նվիրատվություն ստացել

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը դեռեւս փոխոստիկանապետ եղած ժամանակ՝ 2019 թվականի մարտի 11-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Սարգսյանը 2018-ին ձեռք է բերել 3 անշարժ գույք, մասնավորապես 50 մլն 704 հազար 500 դրամով՝ բնակարան, 3 մլն 380 հազար 300 դրամով՝ ավտոտնակ եւ 1 մլն 448 հազար 700 դրամով՝ հողին ամրակայված շինություն:

2018-ի տարեսկզբին Սարգսյանն ունեցել է 12 մլն դրամ եւ 15 հազար դոլար, որը տարեվերջին դարձել է 8 մլն դրամ եւ 17 հազար դոլար:

Ոստիկանապետի պաշտոնակատարը 2018-ին ունեցել է 50 մլն 61 հազար 518 դրամի չափով, 13 հազար դոլարի եւ 100 հազար ռուբլու չափերով եկամուտ, որից 5 մլն 661 հազար 518 դրամը գոյացել է աշխատավարձից, 44 մլն 400 հազար դրամը գոյացել է ստացված փոխառություններից, իսկ 13 հազար դոլարն ու 100 հազար ռուբլին Սարգսյանն ստացել է նվիրավության կամ օգնության կարգով:

Դեռեւս 2017 թվականին ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի պաշտոնն ստանձնելուց Սարգսյանն ունեցել է 1 բնակարան:

Սարգսյանի կինը՝ Լիլիթ Սարգսյանը, 2018-ի տարեսկզբին ունեցել է 10 մլն դրամ եւ 5 հազար դոլար, որը տարեվերջին փոփոխության չի ենթարկվել: Լիլիթ Սարգսյանը 2018-ին ունեցել է 2 մլն 741 հազար 76 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:  

Տպել
950 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ