#UNsmoke՝ դիմելով բոլոր նրանց, ովքեր կարող են նպաստել ծխից զերծ ապագա կերտելուն

14/10/2019 schedule14:55

Ամբողջ աշխարհում տասը մարդուց ութը (79%) սատարում են Ֆիլիպ Մորրիսի աշխատանքը կառավարության, կարգավորող մարմինների և առողջապահության ոլորտի փորձագետների հետ՝ սիգարետը հօգուտ այլընտրանքային արտադրատեսակների անցյալում թողնելու ուղղությամբ:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը մեկնարկել է «UNSMOKE» շարժումը, որի շրջանակներում կոչ է անում աշխարհի ծխողներին, չծխողներին, կարգավորող մարմիններին և փոփոխության ջատագովներին ավելի լավ ապագա ստեղծել աշխարհի 1,1 միլիարդ ծխողների, նրանց ընտանիքների, սիրելիների և ողջ հասարակության համար:

Ընկերության կոչը սկիզբ է առնում այն փաստից, որ, չնայած ծխելը թողնելը կամ երբևէ չսկսելը քաջալերելու համընդհանուր ջանքերին, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսման՝ 2025 թվականին աշխարհում մոտավորապես նույն թվով ծխողներ կլինեն, ինչ այսօր:

ՖՄԻ-ի գլխավոր գործադիր տնօրեն Յաչեկ Օլցակը հայտարարեց ընկերության՝ իրապես գլոբալ փոփոխության ուղին առաջնորդելու պատրաստակամության մասին։ «Եկեք հստակ խոսենք․ եթե չեք ծխում, մի՛ սկսեք: Եթե ծխում եք, թողե՛ք։ Եթե չեք թողնում, անցե՛ք  այլընտրանքի։ Սա է UNSMOKE-ը։ Ապացուցված է, որ այրումն առաջացնում է սիգարետի ծխում հայտնաբերված վնասակար նյութերի մեծամասնությունը: Այրման բացակայության դեպքում դրանց մակարդակը կտրուկ նվազում է։ Գիտնականների և հանրային առողջապահության ոլորտի փորձագետների միջև աճում է համաձայնությունը, որ առանց այրման աշխատող ու գիտականորեն հիմնավորված արտադրատեսակները շատ ավելի լավ այլընտրանք են, քան սիգարետը»:

Ընկերության առաքելությունը առանց ծուխ ապագա ստեղծելն է՝ գիտության, տեխնոլոգիայի ու նորարարության միջոցով ավելի քիչ վնասակար ընտրություն առաջարկելով չափահաս այն ծխողներին, ովքեր, միևնույնն է, շարունակելու էին ծխել։

Յաչեկ Օլցակը հավելեց. «Շատ մարդիկ և կազմակերպություններ դեռևս նախընտրում են կենտրոնանալ գաղափարական պայքարի վրա: Նրանց առաջացրած հակասությունները շարունակում են շփոթեցնել ծխողներին, իսկ այդ թերահավատներն արագորեն դառնում են սիգարետ ծխելը շարունակելու ամենամեծ ջատագովները: Այս խառնաշփոթի հետևանքն այն է, որ մարդիկ շարունակում են ծխել սիգարետ, ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի։ Իմաստ ունի գաղափարախոսությունից հեռանալն ու միասին ընդհանուր նպատակին տանող կոնկրետ քայլեր ձեռնարկելը։ Նպատակը մեկն է․ ազատել աշխարհը ծխից ու խրախուսել 1,1 միլիարդ տղամարդկանց և կանանց անցում կատարել այլընտրանքի, եթե նրանք չեն պատրաստվում թողնել սիգարետ ծխելը»։

Ընկերությունն այս շարժումը նախաձեռնել է որպես հավաքական ճիչ՝ գլոբալ առաջընթացը խթանելու ուղղությամբ, ինչպես նաև սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքների վերաբերյալ քաղաքական փակուղուն վերջ տալու նպատակով։

UNSMOKE շարժումը կօգնի հասնել այս նպատակին՝ ծխից ձերբազատվելու կարևորության վերաբերյալ ծխողների, չծխողների, ներգրավված քաղաքացիների, քաղաքականություն մշակողների, կարգավորողների և հիմնական շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության ձևավորման միջոցով։

«Անհրաժեշտ է մարդկանց թույլ տալ կատարել տեղեկացված ընտրություն իրենց հասանելի ավելի լավ այլընտրանքի վերաբերյալ, և քաղաքական գործիչներն այս ընտրությունը կատարելու առումով կարևորագույն դեր են խաղում։ Մենք խնդրում ենք միասնական համընդհանուր երկխոսություն՝ իրական փոփոխությունն ի կատար ածելու համար»։

Համաձայն նոր ուսումնասիրության, որը կատարվել է բարձր հեղինակություն վայելող Պովվադո հետազոտական ընկերության կողմից՝ ամբողջ աշխարհում տասը մարդուց ութը (79%) սատարում են Ֆիլիպ Մորրիսի աշխատանքը կառավարության, կարգավորող մարմինների և առողջապահության ոլորտի փորձագետների հետ՝ սիգարետն հօգուտ այլընտրանքային արտադրատեսակների անցյալում թողնելու ուղղությամբ: Ավելին՝ հարցվածների 73%-ը հավանություն է տվել ընկերության՝ բիզնես մոդելը փոփոխելու, սիգարետի վաճառքից հրաժարվելու և միմիայն այլընտրանքային արտադրատեսակներ (ինչպիսին են՝ էլեկտրոնային սիգարետն ու թութունի տաքացման համակարգերը) վաճառելու նախաձեռնությանը։

#UNSMOKE-ի շրջանակներում մեկնարկում է «Ազատիր քո աշխարհը ծխից» կոչվող շարժումը: Շարժման հիմնական ուղերձը, որ Ֆիլիպ Մորրիսը հույս ունի սերմանել ամբողջ աշխարհում, հետևյալն է.

                                    Եթե չեք ծխում, մի՛ սկսեք

                                    Եթե ծխում եք, թողե՛ք

                                    Եթե չեք թողնում, անցե՛ք այլընտրանքի

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ

Ֆիլիպ Մորրիսն առաջատար միջազգային ընկերություն է, որը զբաղվում է սիգարետի, առանց ծուխ արտադրատեսակների ու նիկոտին պարունակող արտադրատեսակների, ինչպես նաև հարակից էլեկտրոնային սարքերի ու աքսեսուարների արտադրությամբ և վաճառքով։ Ընկերությունն իր ապագան կառուցում է առանց ծուխ արտադրատեսակների նոր սերնդի վրա, որոնք, թեև զերծ չեն ռիսկերից, այնուամենայնիվ, շատ ավելի լավ տարբերակ են, քան սիգարետը։ Վերջինիս նպատակն է արտադրանքի մշակման, գերժամանակակից սարքավորումների ու բազմակողմանի գիտական գնահատման միջոցով ապահովել, որ առանց ծուխ արտադրատեսակները բավարարեն չափահաս սպառողների նախասիրություններն ու կարգավորող մարմինների խիստ պահանջները: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է PMIScience կայքում:

Նյութը պատրաստված է ՖՄԱ ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

#Unsmoke #Unsmokeyourworld

Տպել
964 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին