Ա. Սարգսյանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Աղգաշյանին։

Վահան Աղգաշյանը երկար տարիներ ծառայում է ոստիկանության համակարգում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս՝ ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնը։

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության Արարատի բաժինը Վահան Աղգաշյանի ղեկավարությամբ ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարում։ Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ նույն բնագավառում դրական դինամիկան շուտով շոշափելի կլինի նաև Արագածոտնի մարզում։

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության նորանշանակ պետը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ ստորաբաժանման առջև դրված ցանկացած խնդիր մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմը կլուծի պատվով։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, շնորհավորելով Վահան Աղգաշյանին նշանակման կապակցությամբ, կարևորեց հանցավորության դեմ վճռական պայքարն ու վստահեցրեց, որ նորանշանակ ղեկավարի գլխավորությամբ մարզային վարչությունը ծառայությունը կիրականացնի բարձր պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ։

Արման Սարգսյանը, դիմելով ներկաներին, կարևորեց ոստիկանության և իրավապահ այլ կառույցների սերտ համագործակցությունը, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ոստիկանները պետք է ապահովեն մարզում օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը։

Խոսելով ծառայողների կրթվածության ու գրագիտության մասին՝ Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարության նպատակն է ստեղծել ինտելեկտուալ ոստիկանություն։

Քննարկվեցին նաև ոստիկանության տարբեր ծառայությունների, կադրային քաղաքականության, հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր, տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Տպել
574 դիտում

ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործերով խնդիրները

Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը

ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում. Twiplomacy

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը

Վարչապետը հանդիպում է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահ Կարլո Ֆերոյի հետ (տեսանյութ)

Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական

Գարիկի եւ Սոնայի նոր տեսահոլովակը՝ «Համայակ» երգի հիման վրա (տեսահոլովակ)

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Գիշերը՝ Վիշապալճի ու Աժդահակի միջև. արշավականը չի պատկերացրել, որ այսպիսի խուճապ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

Սեմյոնովկայում անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը 1 օր անց մարվել է. 70 կենդանի է սատկել, 2300 հակ անասնակեր վառվել

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես