Հայաստանում նախատեսվում է խորքային փոփոխություններ իրականացնել քրեադատավարական օրենսդրությունում. գլխավոր դատախազ

11/10/2019 schedule12:05

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Դուրո Սեսայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԽՀ գլխավոր դատախազի տեղակալ Գորդանա Հարամինա Հրանիլովիչը, ԽՀ արդարադատության ակադեմիայի տնօրեն Անդրեա Պոսավեց Ֆրանիչը և այլք: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, քննարկվել են դատական և իրավապահ համակարգերի ներկայացուցիչների վերապատրաստման, որակավորման բարձրացման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և այդ շրջանակներում արդարադատության ակադեմիաների ներուժի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, կարևորելով պատվիրակության այցը Երևան, նշել է, որ Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաև խորքային փոփոխությունների և նորացման ենթարկել քրեական և քրեադատավարական օրենսդրությունը: Այս հանգամանքը լավագույն լուծումները գտնելու տեսանկյունից առավել արդիական ու կարևոր է դարձնում հատկապես գործընկեր երկրների համապատասխան գիտաուսումնական, փորձագիտական կենտրոնների հետ ինտենսիվ շփումները:

Ըստ Արթուր Դավթյանի՝ Հայաստանը և Խորվաթիան համակարգային լուծումների էական նմանություններ ունեն հատկապես դատավորների, դատախազների և քննիչների վերապատրաստման, ուսուցման գործընթացի միասնականացման առումով, որը ևս  նպաստավոր նախադրյալներ է ստեղծում գործակցության ընդլայնման,  եվրոպական փորձն ավելի օգտակար և կիրառելի դարձնելու համար: Գլխավոր դատախազը հավելել է, որ անհրաժեշտ է իրավունքի զարգացման տեմպերին համահունչ կատարելագործել ոչ միայն քրաիրավական ոլորտի մասնագետների վերապատրաստումների և որակավորման ծրագրերն ու նյութը, այլ նաև ուսուցման, գիտելիքների և հմտությունների փոխանցման մեթոդներն ու եղանակները:

Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Դուրո Սեսան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել Խորվաթիայում Արդարադատության ակադեմիայի հենքին դատավորների և դատախազների վերապատրաստման և ուսուցման ինստիտուցոնալ, կառուցվածքային և կազմակերպական առանձնահատկությունները: Նա կարևորել է դատավորների և դատախազների համար աշխատանքային և սոցիալական երաշխիքների միասնականացման, ինչպես նաև նրանց մասնագիտական զարգացմանն ուղղված ընդհանուր դասընթացների ծրագրերի իրականացումը, ինչը բխում է նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնարարականներից: Նա հույս է հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն այդ կառուցակարգերի ամրապնդմանը, երկու երկրների արդարադատության ակադեմիաների միջև տեղեկատվության փոխանակման դյուրացմանը, ինչպես նաև համատեղ գիտագործնական ծրագրերի իրականացմանը:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
1069 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց