Ա՜խ, այն օրերը. օդանավակայանում ավելի լավ էր

11/10/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 11-ի համարում

Իրինան ընդամենը ութ տարեկան է եղել, երբ մայրը մահացել է: Նա եւ իրենից փոքր եղբայրը մնացել են հոր ու տատի խնամքին: Հետո հայրը երկրորդ անգամ է ամուսնացել` երեխաներին թողնելով տատի մոտ:  Այն ժամանակ նրանք Բաքվում են ապրել: Այսօր արդեն 57 տարեկան կինը աշխատում է որքան հնարավոր է քիչ հիշել իր մանկության այդ տարիները: «Ոչ մի բան էլ ուզում չեմ հիշեմ»,- ասում է Իրինան` ոչինչ չցանկանալով պատմել եւ միայն նշելով, որ ապրել են ծայրաստիճան աղքատության մեջ: «Ընդեղ էլ ա շատ վատ եղել, ըստեղ էլ ա վատ: Երբեք իմ կյանքում լավ էլել չի»,- վստահ է կինը, որը չափահաս դառնալուց հետո սկսել է վարձով ապրել: Մինչ Բաքվից փախչելն այնտեղ որպես հավաքարար է աշխատել, ինչի դիմաց ստացել է հարյուր ռուբլի: Իսկ երբ Բաքվում խառը իրադրություն է ստեղծվել, քույր ու եղբայր տարբեր ուղղություններ են ընտրել: Եղբայրը բռնել է Ռուսաստանի ճանապարհը:

Նրանից այժմ Իրինան ոչ մի տեղեկություն չունի` ո՞ր քաղաքում է, ինչո՞վ է զբաղված: Իսկ ինքը եկել է Երեւան ու օդանավակայանից դուրս չի եկել: Գնալու տեղ չի ունեցել: Չորս-հինգ տարի ապրել է օդանավակայանում ու գիշերներն անցկացրել այնտեղի նստարանների վրա: Հետո նրան այդ նույն օդանավակայանում հավաքարարի աշխատանք եւ ուտելիք են տվել, ինչից կինն անչափ գոհ է: Նույնիսկ այժմ, հանրակացարաններից մեկում բնակվելով, նա երանությամբ է հիշում օդանավակայանում ապրած տարիները, թող որ քնում էր չոր նստարաններին: «Ընդեղ դինջ ա էլել կյանքս, շատ լավ ա էլել: Հանրակացարանի կյանքը ի՞նչ կլինի, շան կյանք ա, ո՛չ գիշեր ունենք, ո՛չ առավոտ ունենք:

Գիշեր-ցերեկ գոռում ա ամբողջ երեք հարկը»,- չի կարողանում հանգստանալ տիկին Իրինան: Իսկ հարմարավետության առումով ասում է, թե իր պայմաններն առանձնապես չեն տարբերվում օդնավակայանում ունեցած պայմաններից: Ըստ բաքվեցի այս կնոջ, իր սենյակը գրեթե դատարկ է: Չկա կահույքի որեւէ կտոր, բացառությամբ միակ մահճակալի: Մեկ էլ էլեկտրական սալօջախ ունի ու սպասքի մի քանի պարագաներ: «Ծանոթս ասեց` մի հատ «ստոլ» բերեմ, տեսնեմ` բերո՞ւմ է»,- սպասողական վիճակում է 57-ամյա կինը, որն այն հարցին, թե բա ինչպե՞ս է հաց ուտում, պատասխանում է. «Տափին, «կառավաթին» նստած»: Իսկ ինչ վերաբերում է իր ճաշացանկին, ապա դա բազմազանությամբ առանձնապես աչքի չի ընկնում: Նրա հիմնական ուտելիքը կարտոֆիլ ու մակարոնեղեն է:

Երեկվա դրությամբ, ասում էր, իր տանը միայն սոխ կար ու խաշած կարտոֆիլ, որը տուն գնալուց հետո պետք է ուտեր: Կախված այդօրվա իր ստացած դրամի չափից` գնելու էր նաեւ մի քանի կտոր երշիկ կամ պանիր: Նա աշխատանք չունի, թոշակ չի ստանում, նպաստ չի ստանում, չունի նաեւ որեւէ օգնող ձեռք: Եւ ստիպված դիմել է գումար վաստակելու փորձված մեթոդին` փողոցներում փող է հավաքում` անցորդներին դիմելով «Փողով օգնեցեք» արտահայտությամբ: Բայց մուրացկանությունը Իրինայի համար կենսակերպ չի դարձել, եւ նա չի հարմարվել ապրելու հեշտ ձեւին, երբ ուրիշներն իրեն կպահեն, իսկ ինքը չի չարչարվի: «Սա ժամանակավոր ա, էսա գործ եմ անելու, սա ինձ պետքը չի»,- ասում է 57-ամյա կինը` շարունակելով.

«Չէ, ես աշխատել եմ ուզում, սա ինչի՞ս ա պետք: Ամեն օր ասում եմ` գործ ըլնի, գործ ըլնի: Տաս հոգի խոստացել են, մեկը ասում ա` աման լվացողի, մեկը ասում ա` հավաքարարի: Տեսնեմ` ե՞րբ ա լինում: Ասում են` մի ամսից, մի շաբաթից: Չգիտեմ, պետք ա ինձ ասեն: Ես չեմ էլ ուզում ձեռքս մեկնեմ: Ամոթ ա, էլի, որ անցորդներն ասում են` գնացեք աշխատեք: Օրինակ` մեկ-մեկ ասում են, ազդում չի՞ բա»: Իրինայի պահանջներն էլ բավականին համեստ են: Նա օրական չորս-հինգ ժամ է աշխատում, եթե այդպես կարելի է ասել, եւ մեծ-մեծ գումարներ ձեռք բերելու հույսեր չի փայփայում: Ծեր մուրացկանները, որոնք վաղ առավոտից մինչեւ կեսգիշեր դրամ են հավաքում, Իրինային հայտնել են իրենց եկամտի չափը` 7 հազար դրամ:

«Ա՛հ, ինչի՞ս ա պետք, կարեւորը սոված չեմ, ծարավ չեմ, տկլոր չեմ: Շորերս տամ են, ինչի՞ս ա պետք»,- ասում է աշխատանք ունենալու հույսը չկորցրած կինը եւ բացատրում, թե որոշ անցորդներ իր համար օգտագործած հագուստ են բերում: Իսկ իր աշխատած գումարը օրական 1200-1500 դրամ է լինում, եւ նա չի կարողանում ետ գցել` նոր շոր գնելու համար: Ու թեեւ աշխատանքային օրերն անցորդների առատության առումով նպաստավոր են համարվում, սակայն այդ դեպքում էլ ավելին վաստակելու հնարավորություն Իրինան չի ունենում, որովհետեւ` «Ինձ նմանները շատ են, դրա համար լավ փող չեն տալիս: Էսօր մի մարդ ասում ա` 50 հոգի փող են ուզում:

Դե, չքանդեիք երկիրը, ես ի՞նչ անեմ»,- հիշում ու զայրանում է Իրինան: Երբեմն պատահում է, որ անցորդներն առատաձեռնություն են ցուցաբերում եւ մի հազար դրամանոց նվիրում կնոջը: Դա, իհարկե, հազվադեպ երեւույթ է: Վերջին անգամ այդպիսի դեպք մի 4 ամիս առաջ է եղել: Եւ զուր էինք կարծում, թե առատաձեռնները հարուստներն են լինում: «Հասարակ մարդիկ են, հարուստները չեն տալիս»,- մեզ երկնքից վար է բերում մուրացկան կինը:

Աննա Զախարյան

Տպել
819 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ