ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործով ճանաչել է Դավիթ Մաթևոսյանի իրավունքների խախտումները

10/10/2019 schedule16:58

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել: Ըստ այդմ՝ Դավիթ Մաթեւոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակած վճռով ճանաչվել են արդար դատաքննության եւ խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մաթեւոսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

«Չթերագնահատելով այս վճռի կարևորությունը կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այդուհանդերձ պետք է փաստենք, որ արդարադատությունը ինքնիշխան ազգերի մենաշնորհն է, իսկ նրանք, ովքեր արդարադատություն մուրում են միջազգային/վերազգային կառույցներում, երբեք չեն ունենա արդարադատություն»,- գրել է Շուշանյանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Մաթևոսյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար: Նա, ինչպես գործով անցնող մյուս քաղբանտարկյալները, դատապարտվել էին բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել: ՄԻԵԴ վճռով՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է Դավիթ Մաթեւոսյանին տրամադրել 13 հազար 200 եվրոյի փոխհատուցում: 

Տպել
1016 դիտում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց