Մեր համազգային ներուժը ահռելի է. մեկնարկեց Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման խորհրդաժողովը

Հոկտեմբերի 10-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մեկնարկեց Հայկական առևտրային ցանցի Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Այն իրականացվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ: Հայաստան-սփյուռք գործարար կապերի ամրապնդման, Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը քննարկելու համար համաժողովին գրանցվել են 197 մասնակիցներ, որոնցից 110-ը 25 տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ գործարարներ են:

Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ պատմության ընթացքում հայերը գլոբալ առևտրային ազգ են համարվել, ցանցեր են ստեղծել Սինգապուրից մինչև Վենետիկ, Կահիրեից մինչև Ամստերդամ: «Եվ ահա այս նույն  տրամաբանությամբ այսօրվա միջոցառումը մի հարկի տակ է հավաքել հաջողակ գործարարների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիանալի հնարավորություն ստեղծելով Հայաստանի և սփյուռքի գործարար համայնքների միջև նոր կամուրջներ ստեղծելու համար: Այսօր Հայաստանի իշխանությունը ստանձնել է ներառական, նորարարական և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն կառուցելու հանձնառությունը»,- իր խոսքում ընդգծեց Տիգրան Ավինյանը:

Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց Հայկական առևտրային ցանցի գործունեությունը, որն իր ստեղծման օրվանից ի վեր վերածվել է հայ գործարարների միջև փորձի փոխանակման, համատեղ փոխշահավետ կապերի ստեղծման և ընդլայնման, ինչպես նաև հայրենիքում նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հարթակի: «Այսօր հարյուրավոր սփյուռքահայ գործարարներ, տարբեր ոլորտների անհատ մասնագետներ, ինչպես նաև համահայկական կառույցներ իրենց կարևոր ներդրումն են բերում Հայաստանի զարգացման գործին՝ փորձելով դեպի Հայաստան ուղղել իրենց ֆինանսական, գիտական ու գաղափարական միջոցներն ու կառավարչական հմտությունները: Համոզված եմ, որ մեր համազգային ներուժը, որն ահռելի է, թույլ կտա օրեցօր փոխել ու նոր մակարդակի հասցնել Հայաստան-սփյուռք գործակցությունը, մասնավորապես բիզնես ոլորտում»,- ասաց Գլխավոր հանձնակատարը: Նա նաև նշեց, որ նպատակ է Հայաստանը դարձնել այն կենտրոնը, որտեղ սփյուռքահայ գործարարն առանց որևէ խոչընդոտի կկարողանա կյանքի կոչել իր բիզնես գաղափարները:

Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարը շեշտեց, որ այսօր սփյուռքի մեջ ձևավորված բոլոր գործարար հասարակական կազմակերպությունները համախմբված են ՀԱՑ-ի ընդհանուր առաքելության շուրջ: «Համաշխարհային գործարար ցանցը կարող է անգնահատելի արժեք ներկայացնել թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի համայքներում»,- հավելեց Հրաչ Գասպարը:

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Այժմ խորհրդաժողովը շարունակվում է չորս նիստերով՝ քննարկելով Հայաստանի տնտեսական զարգացման գործին սփյուռքի մասնակցությունը, Հայաստան-սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացումը, առկա նոր հնարավորությունները, Հայաստանն ավելի նորարարական դարձնելու հեռանկարները:

Անցկացվում է նաև մրցանակաբաշխություն, որի շրջանակներում չորս տարբեր անվանակարգերում մրցանակներ են տրվելու հայազգի նշանավոր գործարարների և էկոնոմիկայի ոլորտի հայտնի մասնագետների: Այս տարի մրցանակաբաշխությունը ունենալու է «Տարվա գործարար անձ», «Գլոբալ նվաճումների», «Հայաստանյան բիզնեսի գերազանցության», «Հայաստանում ներդրող» մրցանակները:

Տպել
1405 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ