Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքը գնալով վատթարանում է. փոխվարչապետի մոտ քննարկում է եղել նոր ցանցի վերաբերյալ

Տարիներ շարունակ Երեւանի քաղաքային տրանսպորտը հասարակության ամենացավոտ խնդիրներից մեկն է: Քաղաքային տրանսպորտից օգտվելը մշտական փորձության է վերածվել: Մարդկանց բազմաթիվ բողոքներն ու հորդորները շարունակվում են անարդյունք մնալ: Ավելին՝ վիճակն ավելի է վատանում: Այսօր մարդկանց համար գերխնդիր է քաղաքի մի կետից մյուսը սովորական գնով տեղափոխվելը. մի կողմից գերծանրաբեռնված տրանսպորտ, որտեղ կանգնելու տեղ գտնելն արդեն իսկ մեծ հաջողություն է, մյուս կողմից պահանջվող երթուղայինի բացակություն, ինչը հաճախ ստիպում է ուղեւորներին տրանսպորտ փոխել ու կրկնակի վճարել:

Երեւանի տարբեր երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցներն իրար հետեւից սկսեցին սպասարկումը դադարեցնել: Հաճախ չնչին աշխատավարձով գոյատեւող քաղաքացուն այլ ելք չի մնացել, քան օգտվել տաքսի ծառայություններից, լավագույն դեպքում էլ երկու տրասնպորտային միջոցից:

Դատելով քաղաքապետարանի այն հայտարարություններից, որ հաջորդ տարվանից 414 շարժակազմ դուրս է բերվելու երթուղային ցանցից, ոչինչ չի մնում ենթադրել, քան այն, որ վիճակն ավելի է վատթարանալու: Երթուղային ցանցից շարժակազմերը դուրս բերելու պատճառը դրանց շահագործման ժամկետների ավարտն է: Քաղաքապետարանն արդեն համապատասխան գրություններն ուղարկել է տվյալ երթուղիները սպասարկող ընկերություններին: Իսկ նկարագրված իրավիճակին զուգահեռ հայտնի է, որ տրանսպորտային նոր համակարգն, ըստ քաղաքապետ Հայկ Մարությանի, կարող է ներդրվել ամենաշուտը երկու տարի հետո: Ու հարց է առաջանում, թե այդ ընթացքում ինչ են առաջարկում քաղաքային իշխանությունները բնակիչներին: Արդյոք արժե՞ խնդրի միջանկյալ լուծում ակնկալել: 

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դուրս բերվող 414 շարժակազմի մեջ են մտնում 396 «գազել» մակնիշի մեքենա, 6 հատ «Բոգդան» ավտոբուս, 11 «paz» ավտոբուս եւ 1 «Ford» մակնիշի մեքենա: Մրցութային կարգի համաձայն՝ միկրոավտոբուսները 15 տարուց ավելի չպետք է շահագործվեն, հետեւաբար 2005 թվականին թողարկված շարժակազմերը դուրս կբերվեն երթուղային ցանցից: Տրանսպորտային միջոցների մյուս երկու տեսակների դեպքում շահագործման թույլատրելի հստակ ժամկետ չի սահմանվում, եւ դա չափվում է տարբեր գործոնների համադրությամբ:

Այս պահի դրությամբ քաղաքային երթուղիները սպասարկում է 1.227 տրասպորտային միջոց՝ 810  միկրոավտոբուս, 380 ավտոբուս եւ 37 էլեկտրոավտոբուս:

Տրանսպորտի վարչության պետի ԺՊ-ից հետաքրքրվեցինք, թե շարժակազմի գրեթե կեսը դուրս բերելն արդյո՞ք կրկնակի չի բարդացնի առանց այն էլ գերծանրաբեռնված տրանսպորտային միջոցների աշխատանքը: Գալստյանը նկատեց, որ շարժակազմերը հունվարի 1-ից միանգամից դուրս չեն բերվի, խոսքը ամբողջ տարվա մասին է: Հաշվի կառնվի նաեւ մեքենաների ամսական տարիքն, ու դրանց շահագործումը կդադարեցվի աստիճանաբար դուրս կբերվեն:

Ըստ տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի՝ քաղաքապետարանը պլանավորում է հաջորդ տարի ավտոբուսների որոշակի քանակ ներկրել, սակայն հստակ որոշումներ դեռ չկան: «Այս պահին այդ քննարկումներն են իրականացվում եւ շատ հավանական է՝ մասնավոր ընկերությունները բերեն: Այս տարվա ընթացքում 12 երթուղիներում փոխարինել ենք 18 նոր շարժակազմ, համար 47 եւ 46 երթուղիներում էլ մեկական ավտոբուսով ենք համալրել»,- ասաց նա:

Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, հերթական անգամ անդրադառնալով տրանսպորտի խնդրին, հայտնել էր, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մանրակրկիտ ուսումնասիրություն է իրականացնում խնդրի վերաբերյալ: Քաղաքապետը նաեւ նշել էր, որ հանդիպելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ՝ գործողություններն ավելի կոնկրետ ծրագրելու համար: Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 11-ին:

Կառավարությունում անցկացված Երեւանի հասարակական տրանսպորտի համակարգի բարելավման վերաբերյալ  քննարկմանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից բացի մասնակցել են նաեւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնելով քննարկումը, մասնավորապես ընդգծել է՝ հաշվի առնելով հարցի նշանակությունը տնտեսական, սոցիալական ու ընդհանուր առմամբ ճանապարհային անվտանգության տեսակետից, կառավարությունը պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել արդիական տրանսպորտային համակարգի ներդրման աշխատանքներին:

Ըստ Ավինյանի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են նոր տրանսպորտային համակարգի մոդելը: Ակտիվ քննարկում է ծավալվել ենթակառուցվածքների բարելավման, անհրաժեշտ շարժակազմի, ընդհանուր առմամբ առաջարկվող ցանցի, դրա հետագա կառավարման մոդելի շուրջ: Վերոնշյալից զատ, քննարկվել են նաեւ ծրագրի ֆինանսավորման հնարավորություններն ու մեխանիզմները: Միաժամանակ, շեշտադրվել է, որ տրանսպորտային համակարգի բարեփոխման ողջ գործընթացում որպես սկզբունք պետք է որդեգրել համակարգի երկարաժամկետ կայունությունը եւ որակը: 

Դատելով պաշտոնական այս տեղեկատվությունից, կառավարությունում տեղի ունեցած քննարկումը տրանսպորտային նոր համակարգին է վերաբերել եւ ոչ միջանկյալ լուծումներ առաջարկելուն, ընդ որում՝ կարծես ակնարկվում է, որ երթուղային նոր ցանցը շահագործվելու է պետության կողմից, եւ մասնավոր օպերատոր չի լինելու:

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաեւ տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաեւ պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային եւ տոմսային ճկուն համակարգ: 

Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի, որովհետեւ դրան պետք է նախորդի որոշակի գործընթաց՝ վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Այս մասին քաղաքապետը նաեւ ասել էր մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:

Տրանսպորտի վարչության պետի ԺՊ-ն հայտնեց, որ քաղաքապետի հետ հանդիպումից 10 օր հետո մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները պիտի գրավոր պատասխան ուղարկեին, թե հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու ինչ հնարավորություններ են տեսնում, սակայն նշված ժամկետը սպառվելուց հետո վարչությունը արձագանք չստանալով, եւս մեկ անգամ հիշեցման կարգով նամակներ է ուղարկել՝ նշելով եւս 3 օր, որի ընթացքում վերջիններիս սեփականատերերը կներկայացնեն իրենց պատասխաններն ու առաջարկները, ինչու ոչ, նաեւ անհամաձայնությունները:

Տրանսպորտի վարչությունում արդեն երթուղիները սպասարկող տրանսպորտային 5 ընկերություններից պատասխան ունեն: Նրանք պատրաստակամ են մեքենաների շարժակազմերը եւս երկու տարի աշխատեցնել՝ բավարարելով մրցութային կարգի պայմանները: Այս 5 ընկերություններն առաջիկայում հետագա տեսլականի վերաբերյալ եւս լրացուցիչ առաջարկներ են ներկայացնելու քաղաքապետարանին:

Գալստյանը նաեւ հայտնեց, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը երթուղիները սպասարկող ընկերությունների սեփականատերերի հետ բազմիցս բանավոր զրույցներ է ունեցել, նրանց հիմնական բողոքները նույնն են՝ մաշված շարժակազմ, ներդրումների բացակայություն,  ուղեվճարի ցածր գին (100 դրամ):

Ուղեվճարի գնի վերանայում քաղաքապետարանում չի նախատեսվում:

«Մենք շարունակում ենք ստուգումները, բոլոր երթուղիներում գույքագրման պես ստուգումներ ենք իրականացնում, որպեսզի հասկանանք՝ մեքենաների քանակը, որակը, սպասարկումն իրականացնող վարորդների վիճակը»,-վստահեցրեց Գալստյանը:

Հասրակական տրանսպորտի մեղմ ասած անհարամար լինելուց բացի քաղաքացիները տարիներով բարձրաձայնում են վարորդների ոչ պատշաճ վարքի մասին՝ երթուղայինում ծխել, մեկ այլ վարորդի հետ մրցակցության մեջ մտնել, երթեւեկության ողջ ընթացքում հեռախոսով բարձ խոսել, գռեհիկ արտահայտություններ անել եւ այլն:

Երեւանի քաղաքապետարանն այս խնդրին եւս անդրադարձել է, սակայն այս հարցն էլ լուծում կստանա ոչ վաղ, քան երկու տարին: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ավելի վաղ նշել էր, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել հնարավոր չէ: Ըստ Կարապետյանի՝ այս հարցի խորքային լուծումը կտրվի միայն այն ժամանակ, երբ ուղեւորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղեւորների քանակից:

Տպել
4847 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ