Հայաստանի ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է. փոխնախարար

08/10/2019 schedule13:24

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրել են ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաև Հայաստանը:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը և ՏՀԶԿ Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ մեր համագործակցությունն սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվեց ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում և սկիզբ դրվեց ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների (peer review) մեկնարկին: Համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսել ՀՀ կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման վերաբերյալ երկու զեկույց՝ «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»: Ցանկանալով շարունակել համագործակցությունը՝ մենք նախաձեռնեցինք ՏՀԶԿ օտարեկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում Հայաստանն ընդգրկելու գործընթացը: Հայաստանի ներառումն այս ինդեքսում հնարավորություն կտա բարելավել ներդրումային միջավայրի կարգավորումների շրջանակը, անցկացնել համեմատականներ ինդեքսում ներառված երկրների հետ ներդրումների նկատմամբ առկա սահմանափակումների մասով, գնահատել առկա սահմանափակումների պոտենցիալ ազդեցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ, գտնել ներդրողների համար կարգավորումներն ավելի պարզ, իսկ ներդրումային օրենսդրությունը՝ ավելի բաց դարձնելու ճանապարհներ»,- իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արման Հովնանյանը:

«Նշանակալի է այն հանգամանքը, որ Հայաստանը, ներառվելով այս ինդեքսում, ի սկզբանե զբաղեցրել է բավականին բարձր դիրք՝ հայտնվելով առաջին տասնյակում, ինչը վկայում է այն մասին, որ առկա սահմանափակումներն ՕՈՒՆ նկատմամբ մեծաքանակ չեն և Հայաստանի ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է»,- ավելացրել է Էկոնոմիկայի փոխնախարարը։ 

ՏՀԶԿ ՕՈՒՆ կարգավորումների սահմանափակման ինդեքսում ներկայումս ներառված են ՏՀԶԿ բոլոր անդամ երկրները և մոտ երեք տասնյակ ոչ անդամ երկրներ՝ ներառյալ G20 անդամները:

Ինդեքսը գնահատում է երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում, այն ներառում է 22 ոլորտ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ:

Աշխատաժողովի ընթացքում ՏՀԶԿ Ներդրումային քաղաքականության վերանայման ղեկավար Ստեֆեն Թոմսենը ներկայացրել է Հայաստանի՝ ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի արդյունքները, խոսել ներդրումային միջավայրի բարելավման և հեռանկարների մասին և պատասխանել աշխատաժողովի մասնակիցների հարցերին։

Աշխատաժողովին մասնակցել են պետական շահագրգիռ կառույցների, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տպել
157 դիտում

ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ