Երեւանի սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկը կունենա 853 աշխատակից. հավաքարարների թիվը ավելացավ 150-ով

Երեւանի սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկը, որը ստեղծվել է այս տարվաապրիլին, նախատեսվում է համալրել եւս 206 աշխատակցով: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց ավագանու այսօրվա նիստում:

Այդպիսով, նշված հիմնարկի աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի 853-ի: «Այս փուլում դա աշխատակիցների այն քանակն է, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ աղբահանություն իրականացնել»,- ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Ավելացվող հաստիքներից 150-ը հավաքարարի հաստիքներ են: Նախկինում հաստատված հաստիքացուցակով նույնպես 150 այդպիսի աշխատատեղ էր նախատեսվել: Այն ժամանակ փոքր թիվը պատճառաբանվում էր, որ քաղաքի մաքրությունը կազմակերպվելու է նաեւ փոշեկուլների միջոցով, հետեւաբար մարդու աշխատանքի կարիքն այդքան մեծ չի լինի: Այժմ հավաքարարների լրացուցիչ պահանջարկը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ փոշեկուլների ձեռքբերման գործընթացը ժամանակատար է, ու մինչ այդ անհրաժեշտ է հոգալ մայրաքաղաքի մաքրության հարցը:

«Ինչ վերաբերում է ֆինանսական բեռին, ապա բազմիցս նշել ենք, որ մեր սանմաքրման եւ աղբահանության հիմնարկի ծախսային բյուջեն որեւէ դեպքում չի գերազանցելու նախկինում «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի սահմանաչափը, այն է՝ 5 մլրդ 170 մլն դրամ այս տարվա համար: Բայց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրում այս թիվն ինդեքսավորվող թիվ էր, եւ յուրաքանչյուր տարվա վերջին այդ գումարը վերահաշվարկվում էր: Մեր պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինելու, բայց քաղաքապետարանն առավելագույն ջանքերով, ամենաքիչ գումարով իրականացնելու է աշխատանքները»,- ասաց նա:

Նաեւ նշեց, որ, իրենց գնահատմամբ, սանմաքրման  եւ աղբահանության հիմնարկի համար ծախսվելիք բյուջեն այս պահին մեկ տարվա համար չի գերազանցում 5 մլրդ 170 մլն-ը:

 

Տպել
2781 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց