Դինամիզմ եւ ունիվերսալիզմ. եվ ոչ մի պերսիֆիկացիա

06/10/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը մեր բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, անշուշտ, ռեկորդակիր է: Եթե մեր բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում առաջնություն անցկացվի, թե ով կարող է միավոր ժամանակում ավելի շատ տերմիններ ասել եւ դրանցով նախադասություններ կազմել, ապա Ստեփան Մնացականյանը կդառնա չեմպիոն, ընդ որում` հսկայական առավելությամբ: Սա գիտեն բոլոր պաշտոնյաները, եւ նրանցից ոչ ոք անգամ չի փորձի մասնակցել այդ առաջնությանը: Երեկ այնպես ստացվեց, որ մի խումբ լրագրողների բախտ վիճակվեց ներկա գտնվել Ստեփան Մնացականյանի ասուլիսին: Եւ այդ ասուլիսը հենց այդպիսի մի առաջնություն էր հիշեցնում, որի միակ մասնակիցը Մնացականյանն էր: Ու չնայած նա չուներ մրցակից, այնուամենայնիվ, կարծես եկել էր հակառակորդին վերջնականապես ոչնչացնելու տրամադրությամբ:

Մի քանի մեջբերում նրա խոսքերից: «Արդի վիճակագրական համակարգը համընդհանուր գլոբալիզացիայի շուկաների միջազգայնացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների` այլ համակարգերի նկատմամբ առաջանցիկ զարգացման պայմաններում ձեռք է բերել որոշակի դինամիզմ, սակայն իր մեջ պարունակում է ունիվերսալիզմ...»,- ասաց պրն Մնացականյանը եւ ավելացրեց. «Մենք հրապարակել էինք վիճակագրության մասնակիցների եռանկյունին` ռեսպոնդենտներ, սպառողներ եւ հարկատուներ, որոնցից յուրաքանչյուրը տարաբեւեռ հակումներ ունի, եւ այս բարդ պարադոքսի մեջ ենք` մեզնից յուրաքանչյուրը ե՛ւ ռեսպոնդենտ է, ե՛ւ հարկատու, ե՛ւ սպառող: Այսինքն` որպես սպառող մենք պահանջում ենք մանրամասն, դեզագրեգացված, երբեմն անվանական տեղեկատվություն...»:

Հետո դժգոհեց, թե «շատ-շատ են ռեսպոնդենտների կողմից ներկայացվող անճշտությունները, որոնք կարիք է լինում ենթարկել ստուգաճշտման` վերիֆիկացիայի»: Լրագրողներից մեկը խնդրեց պրն Մնացականյանին հանրության համար ավելի հասկանալի խոսել, որովհետեւ նրա խոսքերը եթեր են հեռարձակվելու: Այստեղ պրն Մնացականյանը պարզապես ստուգողական կրակոցով «դաբիտ» արեց արդեն բժժած ունկնդիրներին: «Ցավոք, պերսիֆիկացիայի հարցում իրոք կա խնդիր: Մենք փորձում ենք աշխատել այնպես վարվել, որ կոմունիկացիոն ունակությունները համահարթեցնենք»,- բավական տխուր տրամադրությամբ ասաց պրն Մնացականյանը:

Եւ եթե մի նախադասությամբ փորձենք ամփոփել պրն Մնացականյանի ասելիքը, ապա նա թերեւս ուզում էր ասել, որ վերիֆիկացիայից հետո առաջանում է պերսիֆիկացիայի խնդիր, որը կարելի է լուծել միայն դեզագրեգացիայի միջոցով, որին հասնելուց հետո կստանանք կոմունիկացիաների համահարթեցման այնպիսի մակարդակ, որը համահունչ կլինի շուկաների միջազգայնացման` համընդհանուր գլոբալիզացիայի արդի իրավիճակին, որն էլ իր հերթին պահանջում է մի կողմից դինամիզմ, մյուս կողմից` ունիվերսալիզմ, եւ սա շնորհիվ վիճակագրության` տարաբեւեռ հակումներ ունեցող մասնակիցների եռանկյունու, որը, սակայն, բարդ պարադոքսի մեջ է գցում Ստեփան Մնացականյանին: Այդուհանդերձ, մի քիչ վիճելի է մնում` ո՞րն է ավելի առաջնային` վերիֆիկացիա՞ն, թե՞ պերսիֆիկացիան: Չգիտես ինչու, մեզ թվում է, որ առաջնայինը վերիֆիկացիան է, բայց անպայման հետագա պերսիֆիկացիայի պայմանով:

Ինչեւէ: Ավելորդ անգամ համազվեցինք, որ Ստեփան Մնացականյանի հետ ավելի լավ է խոսել ամենահասկանալի` թվերի լեզվով: Նրա ղեկավարած գերատեսչության «ՀՀ սոցիալ տնտեսական իրավիճակը 2006թ. հունվար-օգոստոսին» պաշտոնական զեկույցում նշված ցուցանիշներից ստացվում է, որ Հայաստանում մեկ շնչի հաշվով արտադրվում է մոտավորապես այնքան կաթ, որքան կաթի արտադրության ոլորտը կատարելության հասցրած ԱՄՆ-ում: Հավատո՞ւմ է արդյոք պրն Մնացականյանը իր իսկ հրապարակած թվին: Նա միանգամից հայտարարեց, թե նման բան չկա, եւ հրապարակեց այս տարվա առաջին ութ ամիսների հայաստանյան ցուցանիշը` 175 լիտր մեկ շնչի հաշվով` այն դեպքում, երբ ԱՄՆ-ում, ըստ մեր վիճակագիրների, այդ ցուցանիշը տարեկան կազմում է 267 լիտր: Ու այսքանով համարեց, որ մեր պնդումը սխալ է:

Բայց եթե հաշվի առնենք, որ մեր 175 լիտրը ընդամենը 8 ամսվա ցուցանիշ է, եւ համամասնորեն այդ թիվը տարածենք ամբողջ տարվա վրա, կստացվի 260 լիտր` տարվա հաշվարկով: Այսինքն, մոտավորապես այնքան, որքան ԱՄՆ-ում: Մեր պնդումը հերքելու նպատակով պրն Մնացականյանը մի չափազանց ուշագրավ ցուցանիշ հրապարակեց` ԱՄՆ-ում մեկ կովի կաթնատվությունը 8 հազար 900 լիտր է, Հայաստանում` հազար 780 լիտր: Սակայն այս ցուցանիշները հենց հաստատում են այն պնդումը, որ Հայաստանում եւ ԱՄՆ-ում մեկ շնչի հաշվով արտադրված կաթի քանակները չեն կարող նույնիսկ համադրելի լինել, էլ չենք ասում՝ գրեթե հավասար: Եւ ուրեմն, պրն Մնացականյանը հավատո՞ւմ է կաթի արտադրության իր իսկ գերատեսչության հրապարակած ծավալներին վերաբերող ցուցանիշին:

«Ինչպե՞ս են ստացվում կաթի արտադրության ցուցանիշները: Դուք ծանո՞թ եք մեթոդաբանությանը»,- պատասխան հարց ուղղեց պրն Մնացականյանը եւ երեւի արդեն ուզում էր բարդ տերմիններով բացատրել մեթոդաբանությունը, բայց գնացինք ավելի կարճ ու հասկանալի ճանապարհով` «Թվերը գյուղապետերն են տրամադրում»,- ասացինք: «Այո»,-հաստատեց պրն Մնացականյանը: Այսպիսով, ուղղակիորեն չպերսիֆիկացվեց` պրն Մնացականյանը հավատո՞ւմ է այդ թվերին, թե՞ ոչ, բայց որ այստեղ կա արմատական վերիֆիկացիայի անհրաժեշտություն, թերեւս ակնհայտ է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1073 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին