Երևան
29 °C
Հայաստանի մարմնամարզության հավաքականը գնացել է՝ օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկնարկում է աշխարհի 2019 թ. առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո 2020-ի համար: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մասնակցում է 3 հոգով՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյան (նժույգթափեր), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյան (բազմամարտ), Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյան (օղակներ): Որակավորման փուլում նրանք պայքարը սկսելու են հոկտեմբերի 7-ին:
Որակավորման փուլում բազմամարտի եզրափակիչ են անցնելու առաջին 24 տեղերը գրաված մարզիկները: Առանձին գործիքների եզրափակիչներում մրցելու իրավունք կստանան առաջին 8 տեղերը գրավածները: Բազմամարտի եզրափակչում օլիմպիական ուղեգրեր կստանան առաջին 12, առանձին գործիքների եզրափակչում՝ առաջին 3 տեղերը զբաղեցրածները:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշել էր, որ աշխարհի այս առաջնությունը հայերի համար Տոկիո 2020-ի ուղեգրեր նվաճելու վերջին հնարավորությունն է: Բանն այն է, որ Եվրոպայի 2020 թ. վարկանիշային առաջնությանը հայերը չեն կարող մասնակցել, որովհետեւ Բաքվում է տեղի ունենալու: Աշխարհի գավաթի խաղարկության 8 փուլերից էլ տարբեր պատճառներով միայն 4-ին կարող են մասնակցել: 2-ին մասնակցել են, մնում է եւս 2-ը:
Աշխարհի այս առաջնությունում Հայաստանը մասնակից կունենա նաեւ աղջիկների պայքարում: Հայաստանը կներկայացնի ամերիկաբնակ Անահիտ Ասատուրյանը: Նա մասակցում է սեփական ֆինանսական միջոցներով: Որպես մարզիչ նրա հետ է Ռիո 2016-ում ՀՀ-ն ներկայացրած նույնպես ամերիկաբնակ Հուրի Գեբեշյանը: Ասատուրյանը մրցելու է 4 գործիքների վրա՝ հավասարակշռության գերան, զուգափայտ, ազատ վարժություն, հենացատկ: ՀԺ-ի հետ զրույցում Սերոբյանն ընդգծեց, որ նրա արդյունքների վերաբերյալ մեծ սպասելիքներ չկան:
Աշխարհի 2019 թ. առաջնությունը մեկնարկում է այսօր: Կավարտվի հոկտեմբերի 13-ին:
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
© 2024 Հայկական ժամանակ