Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ կատարվեցին. հարցազրույց այլեւս չի լինի

ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց Գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները սահմանելու որոշման մեջ։

Հստակեցվել են քաղաքացիների դիմումները ներկայացնելու ժամկետները, իսկ ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը:

Ըստ որոշման՝ հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտային օբյեկտիվ գնահատելու հարցազրույցի արդյունքները:

Պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը։

Փոխվել են տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները: Նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը դարձել է 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է եւ նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է:

Հստակեցվել են միջին որակավորման գնահատականը եւ ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում 65-ի փոխարեն՝ 51 բալային միավոր:

Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ: Նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձեւ:

«Եթե ուսանողը արտասահմանում ընդունվել է որեւէ համալսարան, համապաստախանում է տարկետման պայմաններին, նա 17,5 տարեկանում հնարավորություն չի ունենում տարկետում ստանալ, նաեւ երկիրը լքելու հնարավորություն չի ունենում, որ գնա առաջին սեմեստրը սովորի, գա, նոր տարկետում ստանա»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Առաջարկ է եղել, որ եթե դիմորդը համախպատասխանում է տարկետման այս պայմաններին, արդեն 17 տարեկանում նրան հնարավորություն տրվի տարկետում ստանալու»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, ըստ էության, տարկետում տալու համար հարցազրույցի ինստիտուտը հանում ենք, գրավոր ընթացակարգերով է տեղի ունենալու այդ ամենը. «Սա ենթադրում է, որ սուբյեկտիվիզմի գործոնը կա՛մ վերանում է, կա՛մ նվազագույնի է հասցվում: Այսինքն՝եթե մարդը այդ տվյալներն ունի, ուրեմն, ունի, եթե չունի, չունի: Դրանք չափելի ու շոշափելի են: Այն դիմորդները, որոնք ուզում են այս արտոնությունից օգտվել, իրենք ամենօրյա աշխատանքով կարող են կառուցել այդ որոշումը»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշմամբ, ըստ էության, քաղաքացուն տարկետում կարող է տրվել մինչեւ 18 տարին լրանալը, ինչը օրենքի հետ որոշակի հակասություն ունի. «Խոսքն ավելի շատ վերաբերում է բուժփորձաքննության անցնելուն: Բոլոր  զինապարտները բուժփորձաքննություն են անցնում 18 տարեկանում՝ մինչեւ զորակոչը: Այսինքն՝ օրինակ, ուսանողը գտնվելով Լոնդոնում, պետք է վերադառնա, անցնի բուժփորձաքննություն, ստանա տարկետում եւ շարունակի: Այս նախագծով մենք ասում ենք՝17 տարեկանում գնա արտասահման՝ սովորելու, կավարտես, 22 տարեկանում կգաս, նոր բուժփորձաքննություն կանցնես: Մենք առաջարկում ենք, որ եթե նման բան ենք որոշում, փոփոխություն կատարենք նաեւ օրենքում, որովհետեւ զինակոչիկի պարտականությունները ծագում են 18 տարեկանը լրանալիս»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ կարելի է սահմանել, որ այս կոնկրետ խումբ մարդկանց համար բուժփորձաքննությունն ավելի շուտ տեղի ունենա:

Տպել
2957 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց