Մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը․ վարչապետ

Մի քանի անգամ վերջին 7-8 ամիսների ընթացքում այս ամբիոնից պատգամավորների հարցերին ի պատասխան ասել եմ, որ ես էլ բավարարված չեմ կոռուպցիայի դեմ պայքարի այն ծավալներից ու արդյունքներից, որոնք առկա են: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ խորհրդակցություն էր հրավիրել, որպեսզի եւս մեկ անգամ արձանագրեր կոռուպցիայի դեմ պայքարում առկա խնդիրները: Վարչապետը նշեց, որ քանի որ իրավական համակարգում էական եւ շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, խնդիր կար եւս մեկ անգամ արձանագրել խնդիրներն ու անցնել առաջ։

Պատասխանելով Իրանի հետ հարաբերությունների մասին պատգամավորի հարցին՝ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որեւէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը․

«Մենք գիտենք Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան, մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը եւ դա անել այնպես, որ դա որեւէ կերպ չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Եվ անել այնպես, որ դա չխոչընդոտի այլ ուղղություններով Իրանի հարաբերությունների զարգացմանը»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ դժվար չէ կռահել, որ այս խնդիրը բազմաթիվ նրբություններ ունի, որոնց վրա պետք է աշխատել, բայց լավ լուրն այն է, որ կողմերը ցանկանում են միասին գտնել ճիշտ լուծումները:

Տպել
522 դիտում

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ