Երևան
12 °C
Ազգային ժողովում այսօր՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հարց հնչեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, որով առաջարկվում է Մաշկաբանության եւ սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը մասնավորեցումից հանել՝ այդ պրոֆիլով հանրապետությունում միակը լինելու հիմնավորմամբ։ Այս նախագծին առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել։
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հարցի՝ նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին կառավարությունում ընթանում է «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի մասնավորեցման գործընթաց, պատրաստվում է մրցութային փաթեթ։
Միեւնույն ժամանակ նախարարը նշեց, որ արդեն չգիտի՝ այն կընդունվի՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով խորհրդարանում տեղի ունեցող գործընթացը։ Արսեն Թորոսյանը խորհրդարանում կոչ արեց, որ նման նախագիծ առաջարկելուց առաջ առնվազն ինֆորմացիային տիրապետելու մակարդակով նախարարության հետ աշխատեն․
«Դրանով է պայմանավորված, որ կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակում մեր հետ համագործակցել։ Սակայն սրան ի պատասխան՝ ստանում ենք հորդորներ, թե չսովորեցնենք խորհրդարանին՝ ինչպես է պետք աշխատել. մենք փորձում ենք կառուցողական հուն տանել այդ ամենին, որովհետեւ, երբ որ ինֆորմացիան հասանելի է լինում, միգուցե նախագծերը չծնվեն»,- ասաց նա:
Նախարարը նաեւ ասաց, որ մասնավորեցման ցանկից հանելը ենթադրելու է վերադարձ նախարարության ուղիղ ենթակայություն, այսինքն՝ նախարարը պետք է լինի հիվանդանոցի տնօրեն նշանակողը, հաստիքացուցակը կազմողը, ըստ այդմ՝ հաշվի չի առնվում նախարարի կարծիքը։
Արսեն Թորոսյանը պնդեց՝ դեմ են կենտրոնը մասնավորեցումից հանելուն, բայց եթե Ազգային ժողովը հարկ համարի, որ այդ կենտրոնը պետք է կառավարեմ ես, ես կանեմ շատ բարձր մակարդակով:
Արսեն Թորոսյանի ելույթից հետո Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կոշտ արձագանքեց՝ դիմելով նախարարին.
«Ի գիտություն, պարո՛ն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել են ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել, եւ դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս անհրաժեշտ կոռեկտության սահամնները չպահելու համար, խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- ասաց Միրզոյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը պետգույքի մասնավորեցման ցանկից հանելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոշտ դիտարկում արեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին, որն իր եզրափակիչ ելույթում նշել էր, որ մարդիկ, որոնք ունեն պետության կողմից երաշխավորված բուժօգնության կարիք, այդ բուժօգնությունը կստանան՝ անկախ կազմակերպությունների մասնավոր կամ պետական լինելուց:
Փոխնախարարը, պատասխանելով պատգամավորների՝ ներդրումներին կամ գույքի հողատարածքի գնին վերաբերող հարցերին, ասել էր, որ այդ հարցերի պատասխանները պետական գույքի կառավարման կոմիտեում են: «Մինչ այս նախագծի շրջանառումը սկսելը, պետք էր պետական գույքի կոմիտեի հետ շփվել եւ հասկանալ՝ բոլոր այն գնահատումները հողի գնի եւ մրցույթների պայմանների մասով բավարարո՞ւմ են մտահոգություն հայտնած մեր գործընկերներին, թե՞ ոչ»,- ասել էր նա:
ԱԺ նախագահը փոխնախարարի այս պատասխանից հետո արձագանքել էր․
«Պարո՛ն փոխնախարար, ես հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ կառաջարկեի քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել. թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ-ն կպատկերացնի, թե ոնց աշխատի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT