ՀՀ-ում 20 տոկոսով նվազել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները. դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 29-րդ նիստին: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից: 

Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի, մարդկանց առևտրի, անօրինական միգրացիայի, ահաբեկչության և բռնության այլ ձևերով արտահայտվող ծայրահեղականության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ծրագրերի կատարման 2018 թ. արդյունքները, իրականացման ընթացքը, ինչպես նաև 2019-2023 թթ. հանցավորության դեմ համատեղ պայքարի պլանները: Նիստի ընթացքում ներկայացվել է ԱՊՀ անդամ երկրներում իրավապահ գործունեության դատավարական հիմքերի արդիականացման, գողացված ակտիվների վերադարձման և այլ ոլորտներում դատախազական գործառույթների արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ակտիվացման պրակտիկան և փորձը:

Այս շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան  ներկայացնող միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Հայաստանի, այնպես էլ այլ պետությունների դեմ ՄԻԵԴ կայացված որոշումների, ներպետական իրավակիրառ պրակտիկայի համակողմանի ուսումնասիրության արդյունքում կատարված քայլերը և դրանց արդյունքները:

«Նախորդ տարվա համեմատ 2018 թ. հարուցված քրեական գործերի 22 տոկոսով ավելացման պայմաններում 217-ով կամ 20 տոկոսով նվազել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները (2017 թ.-1087, 2018 թ.-870): Դրան զուգահեռ 63 տոկոսով ավելացել են կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման դեպքերը՝ հատկապես կապված կալանքի ժամկետների երկարաձգման հարցերի քննության հետ»,- ասել է Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է արձանագրած առաջընթացի փորձով կիսվել գործընկեր երկրների հետ:

ՀՀ գլխավոր դատախազը Բիշքեկում մասնակցել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների 17-րդ նիստի աշխատանքներին, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: Նիստի օրակարգում քննարկվել են մաքսանենգությանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում կազմակերպության մասնակից և գործընկեր երկրների գործակցության ամրապնդման մեխանիզմները:

Արթուր Դավթյանն իր ելույթում անդրադարձել է ներպետական և անդրազգային մակարդակներում այս վտանգավոր և այլ հանցատեսակներ ծնող հանցագործության դեմ պայքարի հիմնական բարդություններին և դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված համակարգային միջոցառումներին: ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես նշել է, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից բխող համակարգային միջոցառումների շրջանակներում նախորդ տարիներին էականորեն բարելավվել է այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը, ինչի շնորհիվ հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ, որոնց առյուծի բաժինը նախատեսված է եղել տարանցման համար:

Բիշքեկ կատարած այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցության, դատախազական կառույցների միջև համագործակցության ընդլայնման ուղղություններին ու հնարավորություններին վերաբերող հացրեր:

Արթուր Դավթյանի և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևի երկկողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է հանցավորության վիճակի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, իրավական հարցերով խորհրդատվությունների, քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու և հանձնման մասին հարցումների շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացման, դատախազական մարմինների գործունեության հարցերով գիտագործնական համատեղ միջոցառումներ անցկացնելու և այլ ուղղություններով երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր:  

Տպել
228 դիտում

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին շնորհվել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում

2 տղամարդիկ մտել են բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահ ու բռնվել (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունը ոչ թե մի քանի ամսվա, այլ մի քանի տարվա գործ է. տնտեսագետ

Երեւանի բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքնի կտեղադրվի արևային ֆոտովոլտային համակարգ

ՊՆ 5-րդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար դեռ փակ են լինելու

Անասնաշուկայում ուսումնասիրություններ են կատարվել, բրուցելոզ չի հայտնաբերվել

Փրկարարները լողավազանից դուրս են բերել շներին

Հայկական ավանդական ընտանիքի իմ պատկերացումը սա է, երբ ամուսինները թեւ ու թիկունք են իրար. Աննա Հակոբյան

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել եւ դանակ (տեսանյութ)

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ՀՔԾ

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի պաշտոնակատար

ԱՄԷ արհեստական բանականության նախարարն ընդունել է Հայաստան այցելելու՝ Հակոբ Արշակյանի հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

Գյումրիում ծեծի են ենթարկել թոշակառու կնոջն ու բնակարանից հափշտակել ոսկյա մատանիներ և գումար

2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Վերջին սրացումները նաեւ երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների հետ են կապված. Բալայան

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, զարգացման չեն տանելու. Ղուլյան