5 երկկողմ համաձայնագրերից առաջինը կնքվել է Հայաստանի հետ. ստորագրել են ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի ավագ նախարարը

01/10/2019 schedule22:11

Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում, այսօր տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։ 

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվել են  2 համաձայնագրեր՝ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից միջև Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։ 

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը։ Բանախոսները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել լրագրողների հարցերին: 

Իր հայտարարության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

 «Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, 

Հարգելի վարչապետ, 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարգելի նախագահ, 

Ավարտվեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այն իր բնույթով առանձնահատուկ, աննախադեպ միջոցառում էր: 

 Նախևառաջ, մեր Միության նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվեց միջազգային ֆորում: Դա նորամուծություն էր մեր կազմակերպության համար, և մենք ուրախ ենք, որ նման միջոցառումները՝ արդեն ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ մեր պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներով այսուհետ անցկացվելու են մեր կազմակերպությունում նախագահող երկրի կողմից: Ինչպես հայտնի է, մեր ֆորումը նվիրված էր Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժին: Դրա ընթացքում քննարկվել են տրանսպորտային-լոգիստիկ ցանցի զարգացման և տարածաշրջանի թվային միջանցքների ակտուալ հարցեր: 

Երկրորդ, այսօրվա նիստում մենք հատուկ հյուրեր ունեինք. մենք ուրախ էինք ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկրի ղեկավար: 

Երրորդ, այսօրվա հանդիպումը նշանավորվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք առևտրատնտեսական համագործակցության նոր հորիզոններ են բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ տեխնոլոգիապես ամենազարգացած և առաջատար տնտեսություններից մեկի հետ, ինչպիսին Սինգապուրն է: Դա ևս մեկ ուղենիշ դարձավ մեր Միության ամրապնդման և նրա տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման  գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ այսօրվա նիստում ստորագրվել են Շրջանակային համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին և համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին:  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ ներպետական ընթացակարգերը ժամանակին ավարտին հասցնելու համար, ինչը հնարավոր դարձրեց այսօր Երևանում համաձայնագրի ստորագրումը:

 

Բացի այդ, Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է համաձայնագիր առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին: 

Իրանի նախագահի ներկայության առնչությամբ ցանկանում եմ նշել, որ նա հրավիրվել է այն կապակցությամբ, որ հոկտեմբերին՝ մի քանի օր անց, ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի  գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ ու ԵԱՏՄ-ի և մեր հարևանի՝ բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ: 

Կցանկանայի նաև անդրադառնալ այսօրվա հանդիպման օրակարգի մի քանի կետերի: 

Մենք քննարկեցինք օրակարգի կարևոր կետ` վերջնական որոշում կայացնելով ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ: 

Մենք հաստատեցինք Եվրասիական տնտեսական միության 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի 2020 թ. բյուջեն: 

Մենք քննարկեցինք Միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական և տնտեսական բլոկի նախարարությունների հետ համատեղ։ Դրա ստեղծումը կնպաստի ընկերությունների և քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների մակարդակի, որակի և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի արդյունավետության աճին: 

Հերթական անգամ մենք քննարկեցինք բնական գազի փոխադրման և մատակարարման ոլորտում մեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, որը կնպաստի էներգետիկ անվտանգության բարելավմանը, համաշխարհային շուկայում Միության անդամ երկրների տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացմանը: 

Հարգելի տիկնայք և պարոնայք, 

Եզրափակելով ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք որոշում ընդունեցինք՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստն անցկացնել ս.թ․ դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: 

Այժմ խոսքը փոխանցում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Սարգսյանին, ով ավելի մանրամասն կանդրադառնա օրակարգի հարցերին: 

Խնդրեմ, Տիգրան Սուրենի»։ 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է.

«Շնորհակալություն, Նիկոլ Վովայի:

Հարգելի վարչապետեր,

լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ արդեն ներկայացրեց մեր օրակարգի ամենահրատապ հարցերը, որոնք մենք քննարկեցինք այսօր: Կարող եմ ավելացնել միայն, որ երեկ տեղի ունեցավ նաև Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստ՝ փոխվարչապետերի մասնակցությամբ, որոնք պատասխանատու են մեր Միությունում ինտեգրացիայի խթանման համար: Հիմնական և արդիական թեման, որը քննարկվել է փոխվարչապետերի մակարդակով, այսօր մեր տարածքում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու խնդիրն է: Մենք պայմանավորվեցինք, որ այս աշխատանքները կկատարենք համակարգված, և մեր խորհրդի բոլոր նիստերը կսկսվեն հենց այս խնդիրների քննարկմամբ, որոնք թույլ չեն տալիս ընդհանուր շուկաներին լիարժեք գործել: Այս հարցը կարևոր է, քանի որ բոլոր երկրները, քաղաքացիները և գործարար համայնքները հետևում են, որպեսզի մեր Միությունը լիարժեք գործի:

Եվ այսօր Բարձրագույն խորհրդի մակարդակում ընդունված որոշումները ևս մեկ քայլ են այս ուղղությամբ: Մասնավորապես, մեզ հաջողվեց համաձայնեցնել Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, և այստեղ կարևոր է, որ այս հայեցակարգը մշակել են 5 երկրների Կենտրոնական բանկերը, որոնք կլինեն մեր պայմանավորվածությունների անմիջական իրականացնողները: Այս հայեցակարգի հիման վրա, որը հաստատվել է պետությունների ղեկավարների կողմից, կմշակվի հայեցակարգի իրականացման ճանապարհային քարտեզներ, որպեսզի 2025 թ. մեր Միության շուկաներում արդեն կյանքի կոչվեն բոլոր ֆինանսական ծառայությունների մասով ազատությունները: Շատ շնորհակալություն»:

Այնուհետև ՀՀ վարչապետը խոսքը փոխանցել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին, ով իր խոսքում նշել է.

«Հարգելի պարոն վարչապետ Փաշինյան,

ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ պարոն Սարգսյան,

անչափ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար:

Ինձ համար մեծ պատիվ էր՝ ելույթ ունենալ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Ես նաև ուշադրությամբ լսեցի մյուս առաջնորդներին և ոգևորվեցի տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հանձնառությամբ:

Սինգապուրի հարաբերություններն այլ պետությունների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և այն մոտեցման վրա, որ փոխգործակցությունը հարստացնում է մեզ բոլորիս: Այսօր մենք ստորագրեցինք Ազատ առևտրի մասին համաձայնագիր, որը շատ կարևոր է մեր հարաբերությունների համար: Կցանկանայի շնորհավորել բանակցությունների բոլոր մասնակիցներին, որոնք դժվարին աշխատանք կատարեցին, որպեսզի ընդամենը 2 տարում բանակցություններն ավարտին հասցվեն: Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխորացնի մեր տնտեսական կապերը. Սինգապուրի և Միության երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակն այսօր կազմում է ընդամենը 6.5 մլն դոլար: Դա շատ փոքր ցուցանիշ է, և այսօր ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը շոշափելի առավելություն կտա՝ միմյանց ավելի խորությամբ ընկալելու, ավելի արդյունավետ փոխգործակցություն զարգացնելու համար:

Բացի այդ, սրանով մենք ցույց ենք տալիս այսօր աշխարհում լայնորեն տարածված պրոտեկցիոնիզմի միտումներին հակադրվելու մեր վճռականությունը:  Ես քիչ առաջ մի հանդիպման էի, որտեղ շատ մասնակիցներ, հատկապես փոքր պետությունների ներկայացուցիչները դժգոհում էին, որ պրոտեկցիոնիզմը խանգարում է ազատ առևտրին և գլոբալ տնտեսական միտումներին: Եվ ի դեմս Եվրասիական տնտեսական միության՝ Սինգապուրը գտել է համախոհների: Մենք կարծում ենք, որ ազատ առևտուրը կնպաստի մեր տնտեսությունների, մեր ստեղծարարության, մեր հաջողության աճին: Լիահույս եմ, որ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կհանգեցնի ավելի լայն համաձայնագրերի՝ ԵԱՏՄ-ի և ասիական տարածաշրջանի մյուս ժողովուրդների միջև: Ասիայում ավելի քան 200 մլն մարդ է բնակվում, այդպիսով մենք կկարողանանք լիարժեք իրացնել մեր ներուժը:

Իսկ այս մամուլի ասուլիսից անմիջապես հետո մենք կստորագրենք 5 երկկողմ համաձայնագրերից առաջինը՝ Հայաստանի հետ: Ես շատ բարձր եմ գնահատում բանակցություններում Հայաստանի առաջընթացին միտված, կառուցողական մոտեցումը և վարչապետ Փաշինյանի դերակատարումը: Որպես Հայաստանի ղեկավար՝ նա այցելեց Սինգապուր, մենք խորը բանակցություններ ունեցանք, և այժմ մենք գտնվում ենք այստեղ: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ մենք ակնկալում ենք երկկողմ համաձայնագրերի ստորագրում նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ»: 

Այնուհետ տեղի է ունեցել լրագրողների հետ հարց ու պատասխան:

Մամուլի ասուլիսից հետո Հայաստանի և Սինգապուրի վարչապետերի ներկայությամբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիր։  Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և Սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը:

Տպել
1853 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց