Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը. վարչապետ

Իրանի նախագահը հրավիրվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուն ընդառաջ: Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը տանող ժամանակավոր համաձայնագիրը. «Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ ե՛ւ ԵԱՏՄ-ի, ե՛ւ մեր հարեւան, բարեկամ Իրանի միջեւ համագործակցության զարգացմամբ»:

Վարչապետը նշեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է բնական գազի մատակարարման եւ փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը. «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի եւ համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվել է ազատ առեւտրի համաձայնագիր. «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ներպետական գործընթացները ժամանակին ավարտելու համար, ինչը հնարավոր դարձրեց այս փաստաթղթի ստորագրումը»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սինգապուրի եւ Հայաստանի միջեւ ստորագրվելու է ծառայությունների, առեւտրի ու ներդրումների մասին համաձայնագիր: Նա հայտնեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստում քննարկվել է նաեւ ԵԱՏՄ 2019 թ. բյուջեի կատարողականը, 2020 թ. բյուջեի հիմնադրույթները։ Որոշվել է նաեւ, որ Եվրասիական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2019 թ.-ի դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ ասուլիսի ժամանակ նշեց, որ այսօր հաջողվել է համաձայնեցնել ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, եւ կարեւորն այն է, որ այդ հայեցակարգը մշակել են ԵԱՏՄ անդամ հինգ երկրների կենտրոնական բանկերը:

Սարգսյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված հայեցակարգի հիման վրա կմշակվեն իմպլեմենտացիայի ճանապարհային քարտեզներ՝ հեռանկարում ունենալով այն գաղափարը, որ 2025 թվականին գործարկվեն ԵԱՏՄ շուկաներում ֆինանսական բոլոր ծառայությունների ազատությունները։

«Երեկ կայացել է նաեւ ԵԱՏՀ խորհրդի նիստը, որին մասնակցել են փոխվարչապետները։ Հիմնական եւ արդիական թեման, որը քննարկվել է փոխվարչապետների մակարդակով, խոչընդոտների, այսօր գոյություն ունեցող սահմանափակումների չեղարկումն է։ Մենք պայմանավորվել ենք, որ պարբերաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Խորհրդի բոլոր նիստերը սկսվելու են հենց գոյություն ունեցող խնդիրների քննարկումից, որոնք թույլ չեն տալիս, որ ընդհանուր շուկաները գործեն ամբողջ թափով»,- ասաց Սարգսյանը։ 

Տպել
1964 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում