Առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը. Ցոլակյանը՝ ԵՄ դեսպանին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԵՄ պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Ցոլակյանը շնորհավորեց Անդրեա Վիկտորինին ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար նշանակվելու կապակցությամբ:

Հիշատակելով ԵՄ աջակցությունը՝ նախարարը նշեց ԱԻՆ ՓԾ-ին տրամադրված 230.000 եվրո արժողությամբ գույքի ծրագիրը: Բացի այդ, ըստ նախարարի՝ աշխատանքներ են տարվում Հայաստան֊ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ներքո բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման և ընդլայնման ուղղություններով:

Ֆելիքս Ցոլակյանի դիտարկմամբ՝ ներկայում առաջնահերթ խնդիր Է Հայաստանում առկա քիմիական ռադիոակտիվ թափոնների ոչնչացումը, որի համար չունենք համարժեք հնարավորություններ: Տարածաշրջանային դիրքը լրացուցիչ բարդություններ է ստեղծում: 

Նախարարի տեղեկացմամբ՝ Իրանի Սպահան քաղաքում կա թափոնների ոչնչացման գործարան և իրանական կողմը պատրաստ է թափոնները տեղափոխել ոչնչացման, սակայն կա ֆինանսական խնդիր:

Այս հարցում շատ օգտակար կարող է լինել միջազգային համագործակցությունը:

Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց բարի և դրական ընդունելության համար և հավաստեց Հայաստանի զարգացմանն աջակցելու ԵՄ պատրաստակամությունը:

Ըստ նրա՝ այդ դիրքորոշումն արտահայտված է ԵՄ-Հայաստան խոր և համապարփակ գործընկերության պայմանագրում, որտեղ քաղաքացիական պաշտպանության բաղադրիչը խիստ կարևորված է:

Անդրեա Վիկտորինը կարծում է, որ անհրաժեշտ է բարձրացնել աղետների ռիսկի տեղեկացվածությունը և մշտապես հիշել ավերիչ հետևանքների մասին:

Ի լրումն դեսպանի նկատառման՝ նախարարը հավելեց, որ առաջարկվել է հիշատակի օրերի մեջ ներառել դեկտեմբերի 7-ը՝ որպես հիշատակի և դիմակայունության օր:

Հանդիպման վերջում ԱԻ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորեց դեսպան Անդրեա Վիկտորինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ տիկին դեսպանի երկարամյա փորձը ավելի կնպաստի ԱԻՆ ոլորտում ԵՄ հետ համագործակցության հետագա խորացմանը։

Տպել
229 դիտում

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Բանջարաբոստանային կրքեր. նախընտրական կմախքներ ՀՀԿ-ից

Երևանի տոնին նվիրված հրավառությունից հետո հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ձայներ առնեմ ցորենով. իրավախախտ «բարեգործները»

Բենդերը, բայց ոչ՝ օստապ. ո՞ւր են կորել դպրոցի փողերը

Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. տանը հայտնաբերվել է բնակչի դին

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար