Ամերիկյան այցի չերեւացող ուղերձները

01/10/2019 schedule00:01

Վարչապետ Փաշինյանի ամերիկյան այցի արդյունքների վերաբերյալ հանգամանալից մասնագիտական վերլուծություններ, իհարկե, դեռ կլինեն, իսկ առայժմ արժե անդրադառնալ այցի ներհայաստանյան արձագանքներին: Ընդդիմադիր քարոզչամիջոցներն, ինչպես միշտ, ամեն ինչ ներկայացրին սեւ գույներով ու բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրին իշխանությունների հասցեին: Ընդ որում՝ հիմնական մեղադրանքները երեքն էին. առաջին՝ այցի կազմակերպման համար մեծ գումար է ծախսվել, թեեւ կարելի էր խնայել եւ ավելի համեստ այց կազմակերպել, երկրորդ՝ այցը ձախողված էր, որովհետեւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ չեղան, եւ երրորդ՝ Լոս Անջելեսի հանրահավաքին նախատեսվածից քիչ մարդ մասնակցեց:

Սկսենք այցի վրա ծախսված գումարներից: Դեռ մի կողմ թողնենք այն, որ այդ գումարները, բնականաբար, տասնապատկված ու հարյուրապատկված վերադառնալու են Հայաստան տարբեր ներդրումային ծրագրերի տեսքով (պատահական չէ, որ այցի ողջ ընթացքում առանձնահատուկ կարեւորություն է տրվել տնտեսական խնդիրներին ու բիզնես-նախագծերին): Խնդիրը նաեւ այն է, թե երբ խոսում ենք «աննախադեպ մեծ ծախսերի» մասին, ինչի՞ հետ ենք համեմատում: Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք նման հարցերում թափանցիկություն առանձնապես չկար, էլ չենք խոսում կոռուպցիոն սխեմաների մասին: Չէր բացառվում, օրինակ, որ նրանց որեւէ պաշտոնական այցի վրա բյուջեից (փաստաթղթերով) ավելի քիչ գումար ծախսվեր, բայց մի քանի օլիգարխներ «իրենց գրպանից» ֆինանսավորեին նախագահների շատ ավելի ճոխ վոյաժները (ասենք՝ «բա հետ գնալուց մի հատ չմտնե՞նք Բադեն-Բադեն»), ու հետո դրա դիմաց հարկեր չվճարելու արտոնություններ ստանային, եւ արդյունքում պետական բյուջեն տասնապատիկ ավելի մեծ վնասներ կրեր:

Հիմա՝ «Լոս Անջելեսի հանրահավաքին նախատեսվածից քիչ մարդ մասնակցելու» մասին: Եվ դարձյալ՝ իսկ ինչի՞ հետ ենք համեմատում: Նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցերի ժամանակ տեղի հայերն, իհարկե, հավաքվում էին, բայց՝ միայն նրանց դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու եւ նրանց մասին իրենց կարծիքը բարձրաձայն ասելու համար: Իսկ իրենք՝ Հայաստանում լեգիտիմության հետ խնդիրներ ունեցող նախագահները, գերադասում էին հայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ բացառապես փակ դահլիճներում: Եվ, ի դեպ, ճիշտ էին անում. Ժողովրդի առաջ ելույթ ունենային՝ ե՛ւ իրենք էին խայտառակվելու, ե՛ւ Հայաստանն էին խայտառակելու:

Բայց «ամենահզոր մեղադրանքն», իհարկե, ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի մակարդակով հանդիպումներ չունենալն է: Ուշագրավն այն է, որ այս մասին խոսում են հատկապես այն «քաղաքական գործիչներն» ու քարոզչամիջոցները, որոնք արդեն մեկուկես տարի է հայտարարում էին, թե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը «ամերիկյան նախագիծ» է, գունավոր հեղափոխություն եւ այլն: Հասկանալի է, չէ՞, որ եթե իսկապես այդպես լիներ՝ վարչապետ Փաշինյանի ամերիկյան այցը բոլորովին այլ օրակարգ եւ ծրագիր կունենար: Ու հենց միայն այն փաստը, որ ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանին «իրենց տղայի» պես չեն ընդունում, վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցածը բացառապես ներհայկական օրակարգ էր, աշխարհաքաղաքական «պապաներ» չուներ, ու Հայաստանն էլ այսօր առաջնորդվում է բացառապես սեփական շահերով: Մեծ հաշվով՝ այդ այցը ցույց տվեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բավարար ներուժ ունեն գերտերությունների հետ համագործակցելու համար՝ առանց վերջիններիս «պրոյեկտը» կամ «ֆորպոստը» դառնալու նախապայմանի: Այլ հարց է՝ կկարողանա՞նք բավարար չափով օգտագործել այդ ներուժը, թե ոչ: Եթե ներսից խանգարողները քիչ լինեն՝ երեւի կկարողանանք:

Տպել
3618 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց