Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

30/09/2019 schedule19:13

Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումն արտահերթ հարց է բարձրացվել` կապված «Վերին Լարս» անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդրի հետ: Փոխվարչապետն ընդգծել  է, որ նշված խնդիրը հանդիսանում է խոչընդոտ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար, և անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը «Վերին Լարս» անցակետում իրավիճակի առնչությամբ հայտնեցին, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգի և բացահայտված գերբեռնվածության դեպքերի հետ: Ռուսական կողմը հայտնեց նաև, որ ներկայումս անցակետում գտնվում են 450 տրանսպորտային միջոց, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո:Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին օպերատիվ կապ պահպանել և լուծել առաջացած խնդիրները առավելագույնը երկու օրվա ընթացքում՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն իրավիճակի վերաբերյալ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ինտեգրման զարգացմանը և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: 

Տպել
420 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության