Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ. հանդիպում ՀՀ նախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ ուրախ եմ, որ Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Ինձ համար խորհրդանշանական է, որ այստեղ լինելու ընթացքում Դուք հանդիպելու եք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի ղեկավարների հետ: Հուսանք, որ ապագայում Հայաստանը կօգտագործեք որպես դարպաս դեպի Եվրասիա: Ակնկալում եմ կրկին տեսնել Ձեզ այստեղ ավելի երկար ժամանակով, երբ ես և իմ գործընկերները, կառավարությունը հնարավորություն կունենանք Ձեզ ավելի շատ ցույց տալ Հայաստանն ու հայերին»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սինգապուրի վարչապետը նշել է. «Մենք փոքր երկրներ ենք, ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան շատ մարտահրավերներ՝ կապված անորոշությունների հետ: Սակայն միևնույն ժամանակ անկանխատեսելի իրավիճակներում փոքր երկրներն ունեն առավելություններ, քանի որ կարողանում են շատ ավելի արագ հարմարվել, ավելի արագ նոր ուղղություն ընտրել, քան մեծ երկրները: Ժամանակն է, որ մենք կարողանանք օգուտներ քաղել միմյանց հետ երկխոսելուց, ինչպես նաև միասին աշխատելու հնարավորությունից՝ համագործակցելով տնտեսության ոլորտում, զբոսաշրջության, գիտական ու հետազոտական ծրագրերի շրջանակում: Հուսով եմ՝ կկարողանանք Հայաստանի հետ անել ավելին՝ ունենալով փոխայցելություններ Սինգապուրից Հայաստան և հակառակը»:

Իր հերթին նախագահ Սարգսյանն ասել է, որ անկախ նրանից՝ մեծ ես, թե փոքր, 21-րդ դարի մարտահրավերները կապված են լինելու այն փաստի հետ, թե ինչպես ես կառավարում հսկայական տեղեկությունը, որքան արդյունավետ ես: «Ինչ-որ առումով ես կանխազգացում ունեմ, որ մենք մեծ պատմական ժամանակաշրջանի սկզբում ենք»,- նշել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները կարող են հատկապես արդյունավետ աշխատել մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության ոլորտներում: Իսկ ընդհանուր առմամբ կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բանկային համակարգը։ Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների շփումների ակտիվացումը:

Տպել
1376 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան