Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

28/09/2019 schedule17:28

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման եւ զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Արաբկիր» բշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պոլսահայ բարերար Անի Քադումյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, կենտրոնի աշխատակիցները, սաները եւ նրանց ծնողները։ Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Բացման խոսքում Անի Քադումյանը շեշտել է, որ ուրախալի եւ ոգեւորիչ է այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են աուտիզմ ունեցող երեխաների կողքին եւ կիսում են միտքը, որ աուտիզմ ունեցող երեխաները յուրահատուկ են, բայց խորթ չեն։ Ըստ Քադումյանի, ոլորտում հսկայական աշխատանք կա կատարելու եւ ամենակարեւորը՝ ջանքերի միավորումն է, որպեսզի աուտիզմ ունեցող երեխաներն ինտեգրվեն հասարակությանը։

«Այս երեխաներով պետք է զբաղվել ամեն օր, ստեղծել նրանց համար հավասար պայմաններ, որ այդ պայմանները նրանց հավասար իրավունքներ եւ հնարավորություններ ապահովեն։ Եվ այդ առումով ուրախ եմ, որ մենք բոլորս այստեղ շարունակում ենք այս գործունեությունը»,- ասել է Արա Բաբլոյանը։

Միջոցառման շրջանակում Աննա Հակոբյանը հյուրերի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով, ծանոթացել նոր մասնաշենքի պայմաններին, ինչպես նաեւ կենտրոնի սաների կողմից արժանացել շնորհակալագրի մասնաշենքի վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։

«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում եւ հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։ Նորաբաց կենտրոնում արտթերապիայի շրջանակում գործում են ստեղծագործական բազմատեսակ աշխատանքներ՝ թղթի արտադրություն, բացիկների պատրաստում, գեղանկարչություն, կավագործություն, բատիկա, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում գործում են դաշնամուրի, երգեցողության եւ պարի դասարաններ, խոհարարություն։ Կենտրոնի սաները կուսանեն նաեւ համակարգչային գիտելիքներ, այգեգործություն, կզբաղվեն սպորտով։

«Իմ քայլը» հիմնադրամը «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի շրջանակում աջակցել է կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման եւ վերակառուցման աշխաանքներին՝ հատկացնելով 14 մլն 400․000 դրամ։

Տպել
1626 դիտում

Իրադրությունը Երևանում ժամը 15.30-ի դրությամբ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին