Անի համայնքի ղեկավարի մասնակցությամբ կոռուպցիոն հանցագործության նոր դրսեւորումների առիթով քրգործ է հարուցվել

Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Անի խոշորացված համայնքի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ  պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

Ոստիկանության Անիի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ս.Գ.-ն 2018թ. մայիսի 14-ին որպես համայնքի ղեկավարի տեղակալ աշխատանքի է ընդունել իր մտերիմ Ս. Նիկոյանի եղբոր որդուն` Ն. Նիկոյանին: Վերջինիս սահմանահատումների պատմության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա 2018թ-ի մայիսին, ինչպես նաեւ 2019թ. հունիս-հուլիս ամիսներին որոշակի ժամանակահատվածներով բացակայել է հանրապետությունից եւ չնայած դրան, նրա անվամբ հաշվարկվել եւ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ:

Փաստական տվյալներ են ստացվել նաեւ առ այն, որ Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի շենքերից մեկի բնակարանը Մարալիկի քաղաքային համայնքի 2012թ. հուլիսի 3-ի եւ Մարալիկի քաղաքապետ Ա.Գ.-ի 2012 թվականի հուլիսի 4-ի որոշումների հիման վրա նվիրաբերության եղանակով հատկացվել է քաղաքապետի մորեղբոր կնոջը: Պարզվել է, սակայն, որ վերջինս նշված բնակարանում երբեւէ չի բնակվել, 2011թ.-ից ընտանիքի հետ միասին Հայաստանում չի գտնվում, իսկ նվիրաբերության վերաբերյալ բացակայում են իրավական հիմնավորումները։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաեւ Ա.Գ.-ի կողմից Մարալիկ քաղաքի ներկայիս դատարանին հարակից, որպես երրորդ դպրոցի համար նախատեսված կիսակառույց շինությունը ապամոնտաժելու եւ  երկաթյա կոնստրուկցիաները վաճառելու, ինչպես նաեւ Մարալիկի գերեզմանատնից դեպի «Կարմիր վանք» տանող հատվածում 300մմ տրամագծով 280 գ/ծ մետր երկարությամբ  ոռոգման երկաթյա  խողովակաշարը վաճառելու եւ գումարները յուրացման կամ վատնման եղանակով  հափշտակելու վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված  նյութերում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ եւ անհրաժեշտ է վերը նշված հանգամանքները պարզել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության միջոցով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործը նախաքքնություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ավելի վաղ դատախազությունից տեղեկացրել էին, որ սեպտեմբերին 18-ին մեկ այլ քրեական գործի շրջանակներում նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
1043 դիտում

Պետական եկամուտների կոմիտեում պարգեւավճարներ վճարվել, վճարվում եւ վճարվելու են. Անանյան

Երբ առաջին անգամ պարեցի իմ մահը, այլևս վախ չունեմ մահվանից

Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ. Անանյան

Կանադան եւս դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Երեւանում մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու. ՊԵԿ նախագահ

Խոշոր հրդեհ Լոռիում. այրվել է շուրջ 50 հա տարածք, կրակի մուտքն անտառ կանխվել է (լուսանկարներ)

Եվրոպայի խոշոր և էժան ավիաընկերություններից Ryanair-ը 2020 թ.-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից դեպի Հռոմ, Միլան և Բեռլին

Երեւանի գործարաններից մեկից ծուխ է նկատվել. փրկարարները մեկնել են հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով

Առավոտից վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում. ստուգվում է վաճառվող սնունդը

Քննչական կոմիտեի նախագահը ցավակցել է ոստիկանի մահվան կապակցությամբ

6 թիմեր ժամանակից շուտ հայտնվեցին Եվրո 2020-ում

2019 թվականի ինն ամիսների ընթացքում տպվել է 312 մլն 386 հազար 974 ՀԴՄ կտրոն. Անանյան

Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Բարեփոխելով աշխարհը» կինոփառատոնի շրջանակներում միջոցառմանը

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Անցկացվել են մարտական կրակի կառավարման գործնական պարապմունքներ

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

Ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվածները եղբայրներ են, որոնցից մեկը անչափահաս է

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր