«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից». հեղինակներն առաջարկում են ֆիլմը չկապել Ավետիսյան ընտանիքի դեպքի հետ

Այսօր «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվեց «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» գեղարվեստական ֆիլմը, որը հեղինակել են կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը: Ֆիլմը պատմում է ռուս զինվորի կողմից 2015թ.-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին: 

Ֆիլմը միայն այսօր է հնարավոր դարձել նկարահանել եւ ցուցադրել, քանի որ, ըստ հեղինակների, նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին անհնար է եղել խոսել թեմայի մասին: «Մենք 4 տարի առաջ ձեռնարկեցինք էս գործը, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նման բան ձեռնարկելը դատապարտված էր ձախողման: Բայց մենք ապավինելով մեր համարձակությանը, ասեցինք՝ հերն էլ անիծած, չենք լռելու, որովհետեւ սա լռելու բան չի: Էն, ինչ որ տեղի ունեցավ հունվարի 12-ին, հասկացանք, որ եթե մենք մեզ համարում ենք արժանապատիվ հայեր, մարդիկ, ազգություն, իրավունք չունենք էդ քայլը չկատարելու: Եվ 16, եւ 17թվականներին նկարահանումներն իրականացրեցինք եւ Գյումրիում, եւ ՀՀ այլ վայրերում: Ֆիլմում Գյումրին ներկա է»,-ասաց Արսեն Ազատյանը:Ինչո՞վ են զգացել նախկին իշխանությունների ճնշումը կամ ինչպես են խոչընդոտել, ինչը թույլ չեն տվել հարցին կինոռեժիսորներ Արսեն Ազատյանը պատասխանեց. «Կներեք, երեւի Դուք Սերժի ժամանակ լավ եք ապրել: Ուրեմն իշխանության մեջ եք եղել: Կինո նկարելն, ի տարբերություն շատ այլ աշխատանքների, պետական համապատասխան պետական մարմինների կողմից վերահսկվում է: Եվ ֆինանսավորման ու աջակցության խնդիր կա, եւ ռուս զինվորի հետ կապված խնդիր կա: Ձեր կարծիքով ռուս զինվորի ոճրագործությունը 16, 17 թվականին էկրան բարձրացնելը կամ էդ մասին նկարելը հեշտ ու հանգիստ մեր մշակույթի նախարարը կամ փոխնախարարը կասեին՝ վայ Ձեր ցավը տանեմ, եկեք նկարեք, բա ռուսի հերն եմ անիծել, ինչու շուտ չէիք նկարում, հա՞: Մինչեւ հիմա վախեցած են: Էն տպավորությունն է, որ Դուք էս երկրից չեք»:

Ըստ հեղինակների, չնայած իրենք ազդվել են Ավետիսյան ընտանիքի սպանդից, այնուամենայնիվ, ֆիլմը նրանց հետ չպետք է ասոցացնել, քանի որ ներշնչվելով իրական դեպքերից՝ ստեղծել են գեղարվեստական պատում, որտեղ առաջնային է արժանապատվությունը: Այդ դեպքում ինչո՞ւ տարբեր հրապարակումներ կան այն մասին, որ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» վերնագրով ֆիլմ է նկարահանվել Ավետիսյան ընտանիքի սպանդի մասին: Կինոռեժիսորն ասաց խնդիրն իրենցից չի եկել, դա սխալ ձեւակերպման հետեւանք է. «Էդ թեման մի քիչ անհաջող ձեւակերպում ա, եկեք դա շրջանցենք, որովհետեւ Ավետիսյաններ ցավալի դեպքը եթե մեր վրա չազդեր, մենք չէինք էլ նախաձեռնի սա, թող ուրիշն աներ: Ես ասել եմ՝ դուք անեիք, մկան ծակն էիք մտել: Ես նկատի ունեմ մեր կոլեգաներին»:

Ըստ հեղինակների, 2015-ին իրենք այլ նախագծի վրա աշխատելիս են եղել, սակայն Գյումրու դեպքից ցնցված որոշել են հրաժարվել 1.5 մլն դոլար արժեցող այդ գործից եւ անդրադառնալ այս սպանությանը: Ոչ դեպքի օրը, ոչ դրան հաջորդած օրերին նրանք Գյումրի չեն եկել, հեռվից են զգացել ոճիրը:Ֆիլմում ծավալվող գործողություններին զուգահեռ ներկայացվում են երեխաներ, նրանցից մեկի անունը Իվան է, որ ոչինչ չի հասկանում, հիմար է եւ անգամ արջից չի վախենում: Ֆիլմի հեղինակներն ասում են՝ Իվան անունը հատուկ են ընտրել, քանի որ դա հիմարություն է խորհրդանշում:

Ֆիլմը սկսվում է հենց սպանության դրվագով: Ռուս զինվորական Իվան Պովարենկոն մտնում է հայ ընտանիքի տուն եւ սպանում տան բոլոր անդամներին՝ չխնայելով անգամ երեխաներին: Այնուհետ ծխում, հետո ջուր է խմում, թողնում զենքն ու փոխում հագուստը, հեռանում բնակարանից: Գրեթե այնպես, ինչպես Ավետիսյանների դեպքում էր: 

Այնուհետ ներկայացվում է նրա որոնման պատմությունը 3 ընկերների՝ դասախոս Վահանի, ձիապան Սարգսի եւ քահանա Ավետիսի միջոցով: Նրանք նախկին մարտական ընկերներ են, տանը պահած զենք ունի Սարգիսը, որը վերցնելով մեկնում է Գյումրի՝ Վահանի հետ փողոց առ փողոց հանցագործին գտնելու համար: Քահանա ընկերը փորձում է արգելել նրանց: Հենց այստեղ էլ հնչում է բարձրաձայնումը՝ ինչու՞ մենք պետք է միշտ հանդուրժող լինենք:Ֆիլմում օգտագործված են նաեւ վավերագրական կադրեր, մասնավորապես այդ օրերին Գյումրիում զանգվածային ցույցերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին (ներկա պահին արդեն արքեպիսկոպոս), մարմնավորել է դերասան Արմեն Աբելյանը՝ քահանա Ավետիսը: Նկարահանումից առաջ հանդիպե՞լ եք արդյոք Շիրակի թեմի առաջնորդին հարցին, դերասանը պատասխանեց՝ ոչ:«Մենք պատմությունը տարանք մեր հանգուցալուծմանը, որն էսօր շատերի համար կարող է տարօրինակ թվալ, շատերը մեզ հետ կհամաձայնեն, շատերը՝ ոչ, բայց մենք մեր հանգուցալուծումը տարբերվում է այն իրականությունից, ինչ որ տեղի ունեցավ ռուս զինվորի հետ»,-ասաց կինոռեժիոսրը:

Ֆիլմն ավարտվեց ոչ այնպես, ինչպես իրականում: Ավետիսյանների դեպքում Վալերի Պերմյակովը հանձնվեց ռուսական կողմին, եղավ դատավարություն, վճիռը՝ ցմահ ազատազրկում: Ֆիլմում քահանա Ավետիսը ընկերոջ ձեռքից վերցրած եւ թաքցրած զենքով սպանեց ռուս զինվոր Պովարենկոյին: Հենց սա էլ ֆիլմի հեղինակների տարբերակն էր, որի մասին խոսում էին:Ֆիլմի առաջին ցուցադրությունները Հայաստանից դուրս են եղել, սեպտեմբերի 21-ին կայացել է ռուսաստանյան պրեմիերան: Կինոռեժիսոր Նարինե Մկրտչյանն ասաց՝ ռուսական կողմում ֆիլմը լավ ընդունելություն է գտել: «Յալթայի միջազգային փառատոնում ենք ներկայացրել՝ «Եվրասիական կամուրջ»-ում՝ սեպտեմբերի 21-ին: Ռուսական կողմը շատ լավ ընդունեց այս ֆիլմը: Մենք հայտարարեցինք, որ ֆիլմը նվիրում ենք մեր Անկախությանը»:2019 թվականին Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում կայացել է այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Երեկվանից ցուցադրվում է Երեւանի բոլոր կինոթատրոններում, այսօրվանից նաեւ Գյումրիում եւ Ստեփանակերտում:

Տպել
4041 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը