Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հրավերով սեպտեմբերի 24-27-ը գտնվում է Վրաստանում:

Սեպտեմբերի 25-ին հայ խորհրդարանականները հանդիպել են Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

Ողջունելով ՀՀ Աժ պատվիրակությանը` Գիորգի Վոլսկին ընդգծել է վրաց-հայկական միջխորհրդարանական սերտ համագործակցություեւը եւ այն Էլ ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Նա հանգամանալից ներկայացրել է Վրաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումները, անդրադարձ կատարել տարածաշրջանային եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի  շարք հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ հանդիպումը շատ լավ առիթ է առավել զարգացնելու եւ խորացնելու առկա երկկողմ համագործակցությունը: Արդրադառնալով միջազգային հարթակներում հայ-վրացական համագործակցությանը` նա նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել Վրաստանի հետ` զերծ մնալով աշխարհաքաղաքական զարգացումներից` որպես օրինակ բերելով ՄԱԿ ԳԱ 2019թ. հունիսի 4-ին վրացական կողմի ներկայացրած «Աբխազիայից, Վրաստան, եւ Ցխինվալի շրջանից/ Հարավային Օսեթիա, Վրաստան, ներքին տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի վերաբերյալ» բանաձեւի քվեարկությանը ՀՀ չմասնակցելու հանգամանքը: Լենա Նազարյանի խոսքով՝ Հայաստանը Վրաստանից ակնկալում է նույն դիրքորոշումը` պահպանել չեզոքություն Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը տարածաշրջանում անվտանգության երաշխավորն է: 

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Լենա Նազարյանն ընդգծել է, որ Վրաստանից ակնկալվում է հավասարակշռված մոտեցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը համահունչ: Ի պատասխան` Գիորգի Վոլսկին նշել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ ոչինչ չի կարող խոչընդոտել այդ հարաբերություններին: 

Այցի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլիի հետ: Կողմերն անդրադարձել են հայ-վրացական բազմադարյա բարեկամական հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համագործակցությանն ու զբոսաշրջությանը վերաբերվող հարցեր: 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի հետ: Վրացի գործընկերները ներկայացրել են շրջակա միջավայրի պահպանման, գյուղատնտեսական ոլորտներում իրականացվող ծրագրերը: 

  Նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարության ``Enterprise Georgia`` գրասենյակի տնօրեն Միխեիլ Խիդուրելիի, Վրաստանի ներքին գործերի համատեղ օպերատիվ բաժանմունքի ղեկավար Գիորգի Արսոշվիլիի, ինչպես նաեւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Թամար Չուգոշվիլիի հետ:

Տպել
623 դիտում

Արևիկ գյուղում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ

Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ՄԱԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդրները. Գուտերեշը՝ ՄԱԿ-ի օրվա առթիվ

Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

ԵԽ-ում իտալացի պատգամավորը ցուցադրաբար գետնին է շպրտել թուրքական շոկոլադի տուփը (տեսանյութ)

Մինչեւ 6 ժամ լույս չի լինելու Երևանի ու ևս 8 մարզերի որոշ հատվածներում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել