«Միսս տիեզերք Արմենիայի» ֆինալիստները չեն օգտվել ԱՄՆ-ում անվճար սովորելու հնարավորությունից

«Միսս տիեզերք Արմենիա-2019»-ի մասնակիցները չեն օգտվել ԱՄՆ-ում անվճար կրթություն ստանալու հնարավորությունից: Մրցույթի կազմակերպիչներին հաջողվել էր Վիրջինիա նահանգի Հոլինս համալսարանից կրթաթոշակ ստանալ: Այն պետք է տրամադրեին ֆինալիստներին, սակայն եզրափակիչ անցած 15 մասնակիցներից ոչ մեկն այդ հնարավորությունը չի օգտագործել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը բացատրեց՝ ինչու: «Աղջիկները, ցավոք, չօգտագործեցին այդ հնարավորությունը: Անգլերենի որոշակի բազային գիտելիքներ, ամեն դեպքում, պետք էին: Եվ միգուցե նաեւ ֆինանսական խնդիր կար, որովհետեւ վճարվում էր միայն ուսման համար, միեւնույն է, պետք էր գնալ, մնալ: Աղջիկները, որոնք եկել էին, կրթության համար չէին եկել, այլ մասնակցելու, տիտղոսը շահելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մյուս տարի մրցույթն անցկացնելու դեպքում կրկին կդիմեն համալսարան՝ կրթաթոշակի համար:

«Միսս տիեզերք Արմենիա» ու «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթներն ավարտվել են հուլիսին: Դրանից հետո հաղթողները՝ «Միսս աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանն ու «Միսս տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը, սկսել են պատրաստվել համապատասխան միջազգային մրցույթներին՝ «Միսս աշխարհ 2019» ու «Միսս տիեզերք 2019»: Ինչպես սովորաբար նման միջոցառումներից առաջ մասնակիցներն անում եմ, նրանք էլ զբաղված են փաստաթղթերը դասավորելով, հագուստի ընտրությամբ եւ այլ հարցերով:

«Թղթաբանությունն ենք անում եւ առհասարակ այն ամենը, ինչ մրցույթներն են թելադրում եւ պահանջում, այսինքն՝ իրենց պաշտոնական ֆոտոսեսիաները, տեսահոլովակները, «Միսս աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանն անում է «Գեղեցկությունը նպատակի համար» նախագիծը, մարզվում են, անգլերեն են պարապում, հագուստների ընտրությունն են անում եւ այլն»,- ասաց Գոհար Հարությունյանը:

3-րդ տարին է, որ Գոհար Հարությունյանի կազմակերպած մրցույթների հաղթողները Հայաստանն են ներկայացնում միջազգային ասպարեզում: Նա նշում է, որ այս անգամ նախապատրաստական փուլը նախորդի համեմատ ավելի հարթ է անցնում: Ըստ նրա՝ մնում է միայն հոգեբանական կողմի վրա աշխատել:

«Համեմատած անցած տարվա՝ գրեթե չկա դժվարություն: Փորձում ենք նաեւ հոգեբանորեն պատրաստել նրանց, քանի որ նրանք ամենամեծ ու հեղինակավոր մրցույթներին են մասնակցելու: Այդ մրցույթներին գնում են ավելի փորձառու մասնակիցներ, որոնք բազմաթիվ այլ միջազգային մրցույթների են մասնակցել, փորձ ձեռք բերել: Դայանան մասնակցել է 1 անգամ միջազգային մրցույթի, բայց Լիանայի համար առաջին անգամն է»,- ասաց Գոհարը՝ ավելացնելով, որ աղջիկները պետք է լինեն համարձակ եւ ինքնավստահ:

«Միսս աշխարհ 2019»-ն անցկացվելու է Լոնդոնում: Եզրափակիչը դեկտեմբերի 14-ին է: Մասնակիցներից 85-ը հայտնի են: Եվս 15 երկրներ դեռ պետք է որոշեն՝ ով է իրենց ներկայացնելու:

«Միսս տիեզերք 2019»-ի ո՛չ անցկացման ամսաթիվը եւ ո՛չ էլ վայրը դեռ պարզ չեն: Հայտնի են մասնակից երկրներից 83-ի ներկայացուցիչների անունները: Եվս 18 երկրներ դեռ պետք է ընտրեն իրենց մասնակիցներին:

Տպել
1713 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց