Ավտոմեքենան հաշվառելու համար այսուհետ այն ոստիկանության հաշվառման կենտրոն ներկայացնելը պարտադիր չէ

Ավտոմեքենան հաշվառելու համար այսուհետ այն ոստիկանության հաշվառման կենտրոն ներկայացնելը պարտադիր չէ։ Հաշվառումը հնարավոր կլինի իրականացնել միայն՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելով։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստում, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը` նշելով, որ նման որոշման նպատակը ոստիկանության հաշվառման-քննական կենտրոններում առաջացած հսկայական հերթերի թեթեւացումն է։

«Մեր մասնագետներն արդեն աշխատում են նաեւ էլեկտրոնային եղանակով հաշվառում իրականացնելու հնարավորություն ստեղծելու համար, որպեսզի այն քաղաքացիները, որոնք կարող են նաեւ նման տարբերակով գործողություններ կատարել, նույնիսկ փաստաթղթերը չներկայացնեն հաշվառման-քննարկման բաժանմունք»,- ասաց Սարգսյանը։

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից հանվում են նաեւ ԱՊՊԱ պայմանագրի ու գույքի գրանցման մասին փաստաթղթերի ներկայացման պահանջները, որոնք այս պահին դեռեւս պարտադիր պահանջվողների ցանկում են։

Նույն որոշմամբ պարզեցվում է նաեւ առեւտրային գործունեություն իրականացնելու նպատակով ընկերություններից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների հաշվառման պահանջները։

Փոխարենը այսուհետ ավտոմեքենաների տեխանձնագրերի վրա կնշվի տրանսպորտային միջոցի շարժիչի տեսակը։

«Տեխանձնագրի վրա կնշվի՝ դիզելային, էլեկրոմոբիլ, գազ կամ բենզին»,- ասաց Սարգսյանը՝ հալվելելով՝ սա արվում է, որ առաջիկայում հիմք նախապատրաստվի էլեկտրոմոբիլներին հարկային արտոնությունների տրամադրման համար»։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ որոշման ընդունումից հետո «դժոխային հերթերը» հաշվառման կենտրոններում կվերանան։

Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարց ուղղեց ոստիկանության պետի պաշտոնակատարին, թե ինչո՞ւ 21-րդ դարի Հայաստանում դեռ չեն հրաժարվում տեխանձնագրերից ու դրանք նույնացնում սեփականության վկայականների հետ։

Արման Սարգսյանը չբացառեց, որ առաջիկայում կարող է դիտարկվել նաեւ այդ տարբերակը։

Տպել
819 դիտում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը կկանչվի հարցաքննության

Հովհաննես Հարությունյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և ստեղծագործ լրագրողների

ՈՒԵՖԱ-ն գուցե պատժի Թուրքիային. կդիտարկվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղափոխելու տարբերակը

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից. Քննչական կոմիտե

Հայտարարություն մրցույթի մասին

3 թուրք նախարարի՝ ԱՄՆ-ում առկա գույքը կալանքի տակ է, 100 մլրդ դոլար արժեցող թուրք-ամերիկյան գործարքը՝ չեղարկված

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է անցկացնում Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ

Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Արցախի նախագահը ժամանել է Հայաստան. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են (տեսանյութ)

Առաջատար մարմնամարզիկը կրկնեց սխալը, ու ՀՀ-ն զրկվեց օլիմպիական ուղեգրից. ըստ մարզչի՝ խնդիրը հոգեբանական է

Մենք պետք է հզորացնենք մեր հարաբերություններն ու մեր վերաբերմունքը միջազգային հարթակներում. Վրաստանի վարչապետ

Արտաշատի դպրոցում թունավորված 14 երեխաները գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից. պիցցայի վաճառքը դադարեցվել է

Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները. Փաշինյան

Թուրքիայի նախագահը Բաքվում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, խոստացել օգնել Ադրբեջանին

Արտաշատի դպրոցի 19 աշակերտները, նախնական տեղեկություններով, թունավորվել են բուֆետի սննդից. ՔԿ

Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտները թունավորվել են եւ նրանց թիվն աճում է. երեխաները կերել են պիցցա, հոթ դոգ եւ խաչապուրի

Ահազանգ չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դ. Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ